Քվեաթերթիկների վերահաշվարկը կատարված է. Արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի շուրջ 80 ընտրական տեղամասերում երեկվանից իրականացվում են արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ։
Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` օրենքով սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Ու, թեև դրանցից միայն 3-ն են ներկայացված եղել իրավասու սուբյեկտների կողմից, բայց ԿԸՀ–ն որոշել է դրական ընթացք տալ բոլոր 27 դիմումներին։
Եվս մի քանի տասնյակ տեղամասերի վերաբերյալ ստացվել են քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ։ Իսկ որոշ տեղամասերում ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ էին որոշել վերահաշվարկ կատարել` հնարավոր թերություններն ու անճշտությունները վերացնելու համար։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ վերահաշվարկված 80 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերջնական տվյալները կհրապարակվեն այսօր երեկոյան։
«Մենք օրվա վերջում կտանք արդյունք, թե երեկ և այսօր ինչպիսի հաշվարկներ են տեղի ունեցել, որ տեղամասերում, և, եթե փոփոխվել են արդյունքները, ինչ արդյունքներ են գրանցվել»,– ասաց Սմբատյանը։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքով` վերահաշվարկի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 22-ի ժամը 11.00-ն է: Սա նշանակում է, որ վերահաշվարկվող տեղամասերի թիվն այլև չի ավելանա։
Իսկ ընտրության վերջնական արդյունքները` անճշտությունների, վերահաշվարկների արդյունքում կատարված փոփոխություններով հանդերձ, կհրապարակվեն առաջիկա կիրակի օրը` հունիսի 27-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.