Վերաքննիչ դատարանը մերժել է Ռուստամ Բադասյանի բողոքը
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, հունիսի 22-ին կայացրած որոշմամբ մերժել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացրած վերաքննիչ բողոքը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թ. հունվարի 15-ի վճիռը թողել անփոփոխ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը՝ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, վերականգնել նախկին աշխատանքի, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Վճիռը կայացրել էր դատավոր Լիզա Գրիգորյանը։ Այս վճռի հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից վերաքննիչ բողոք էր տարվել:
Վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռից հետո Panorama.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանն ասել էր. «Ինձ համար ավելի շատ բարոյական խնդիր էր, դատարանի վճիռ էր պետք, որ նախարարի հրամանն անհիմն է:
Պատճառն այն է, որ տարիներ առաջ հարկեր չեմ վճարել, երբ որ այդ հարկերը պետությունն իր պահուստային ֆոնդից տվել է ինձ, ես էլ հետո վճարել եմ: Հարկայինը, երբ որ ստուգել է, պարզվել է հարկային պարտավորություններ ունենք, դիմել ենք պետությանը, կառավարությանը, նախարարության միջոցով այդ գումարը տրվել է մեզ, ես էլ վճարել եմ: Եթե մեղավոր լինեի, ինչո՞ւ էին այդ գումարը տալիս: Դրանից անցել էր 2,5 տարի: Հանկարծ հիշել էին, որ ես 2,5 տարի առաջ հարկեր չեմ վճարել:
Կարծում եմ՝ կամ քաղաքական ենթատեքստ կար կամ ինչ-որ մեկին անհրաժեշտ էր աշխատանքի տեղավորել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.