Последние новости

103 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 533

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 103-ով և դարձել 224 533: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 620 մարդ (+19), կատարվել է 1 163 742 թեստավորում (+3 452), առողջացել են վարակվածներից 216 312-ը (+82): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 4 505։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1 096, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ