Այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա
Խորը ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա՝ տարածքը չտրամադրելու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել Seaside Startup Summit ընկերությունը։
«Սիրելի հետևորդներ, հարգելի գործընկերներ, խորը ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա տարածքը չտրամադրելու պատճառով։ Մոտ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի սամմիթի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար։ Մենք չենք ցանկանում մեկնաբանել պատկան մարմինների որոշումը, սակայն ներկայացվող հիմնավորումները համարում ենք առնվազն պատճառաբանություն, քանի որ մեր միջոցառման ֆորմատի մեջ նախորդ տարիների համեմատությամբ ոչինչ չի փոխվել։
Տվյալ տարածքը 2009-2019թթ. եղել է մեր թիմի իրականացրած վրանային հավաքների, իսկ 2016-2019թթ. Sevan Startup Summit-ի մշտական տարածքը։ Այդ տարիների ընթացքում այնտեղ մեր կողմից իրականացվել է բարեկարգման և մաքրման հսկայական ծավալի աշխատանք։ Մենք գնահատում ենք, որ տվյալ որոշման արդյունքում սամմիթի չեղարկումը հարված է ամբողջ հայաստանյան ստարտափ էկոհամակարգին։ Հաշվի առնելով սամմիթի մասնակիցների աշխարագրությունը (SSS19-ին եղել են մասնակիցներ 45 երկրից)՝ վնաս է հասցվում նաև Հայաստանին՝ որպես ստարտափները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ գերակա ուղղություններ հայտարարած երկրի։
Կցանկանայինք նշել, որ 2016-2019թթ. մենք հյուրընկալել ենք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք առանց բառացության իրենց հիացմունքն են արտահայտել սամմիթի,թե՛ ֆորմատի և թե՛ բովանդակության վերաբերյալ։
Ինչևէ, Seaside Startup Suumit-ը շարունակելու է իր գործունեությունը։ Այս երկու տարիների ընթացքում սամմիթի հիմնական ձևաչափից զատ մշակվել են մի քանի այլընտրանքային ձևաչափեր՝ SSS Holidays, SSS Weekend, SSS VR, SSS Game և այլն։ Աշխարհի տարբեր ծովափնյա վայրերում սամմիթի հիմնական և նոր մշակված ձևաչափերով միջոցառումների անցկացումը այժմ քննարկվում է մեր միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Հնդկաստան, Արգենտինա և այլն։
Այս ընթացքում մեր գործընկերներից շատերի հետ քննարկել ենք SSS21-ի շրջանակներում համագործակցելու և միասին աշխատելու տարբերակներ։ Բավականին մեծ թվով մարդիկ գնել են մասնակցության տոմսեր։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը։ Տոմսերի վճարները մոտակա օրերի ընթացքում հետ կվերադարձվեն։
Կտեսնվենք սամմիթում՝ ինչ-որ տեղ մոլորակի վրա»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.