Последние новости

Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության թվիթերյան էջում։

«Գեղարքունիքում ադրբեջանցիները մահվան սպառնալիքներ են հնչեցրել տեղում իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին, որոնք դիրքերի մասին են նյութ պատրաստելիս եղել»,–նշված է կազմակերպության գրառման մեջ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ նման անընդունելի արարքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ