Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ԽՈՇՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՆ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Թվում է, թե Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակետի վերահսկողության անցումը թալիբներին մեզանից շատ հեռու տեղի ունեցող և մեզ հետ որևէ առնչություն չունեցող մի իրադարձություն է։
Մինչդեռ Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, իսկ թալիբների հայտնվելը Տաջիկստանի հետ սահմանային անցակետում հենց այդպիսի գործընթաց է, ուղղակիորեն միտված է Ռուսաստանի դեմ, որի ներկայությունը Հայաստանում և Արցախում այս պահին, ցավալիորեն, միակ իրական զսպող գործոնն է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։
Եթե մի փոքր ավելի ընդլայնենք մեր տեսահորիզոնը, ապա կստանանք մի պատկեր, որտեղ թալիբների այժմ անդրկուլիսյան աջակից Պակիստանը, օրըստօրե սերտացնելով նաև ռազմական կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և փաստացիորեն մասնակցելով 44-օրյա պատերազմին, արդեն իսկ ներգրավված է հակառուսական ճակատում, ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաև Հարավային Կովկասում։
Այսինքն, ըստ էության, տարբեր բաղադրիչներով գործում է մեկ միասնական ծրագիր, որի նպատակը Ռուսաստանի համար միանգամից մի քանի ճակատներ բացելն է, ինչի հետևանքով Մոսկվայի համարժեք արձագանքի ռեսուրսները կարող են և չհերիքել՝ հանգեցնելով ճեղքման։
Ընդ որում, նման ճեղքման համար խոցելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն ու Արցախն են, որտեղ եթե Ռուսաստանի համար լուծվելու է նահանջի կամ ընդլայնման խնդիր, ապա մեզ համար վճռվելու է մեր պետականության լինելիության հարցը։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ուղղակի ոչինչ։ Մուրճի թափահարումներ և պոպուլիզմի հնարավոր մեծ չափաբաժին, այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը խոշոր աշխարհաքաղաքական շահերի մուրճի և զնդանի արանքում են»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.