Գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը
Կառավարության մոտ երեկվանից նստացույց իրականացնող գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը` Տիգրան Ամբարդարյանը։
Նա նաև ներկայացրել է նստացույցը դադարեցնելու պատճառները։
«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին, և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները»,–գրել է Ամբարդարյանը և ներկայացրել իրենց պայմանները։
Դրանք են.
1․ Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021-ին)։
2․ Քննարկման արդյունքում համաձայնեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը` շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
«Եթե քննարկված բոլոր պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).