Հրապարակվել է Չարչյանի հանդիպման ամբողջական ձայնագրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի՝ բժշկական հաստատության անձնակազմի հետ հանդիպմանն ունեցած ելույթի ամբողջական ձայնագրությունը: Տեսանյութը հրապարակել է 168.am կայքը:
Ելույթի հենց սկզբում Չարչյանը նշում է, որ ինքն արձակուրդում է, բայց եկել է աշխատակիցների առաջ իր քաղաքացիական պարտքը կատարելու, նրանց հետ խոսելու «այն արհավիրքի մասին, որում այսօր գտնվում է երկիրը»։
«Դուք գիտեք, որ ես «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում 20-րդ համարն եմ: Սա անցողիկ տեղ է, բայց ես ձեզ մոտ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ։ Ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաժշինքը, այլ ինքս ինձ` Արմեն Չարչյան` ձեր կոլեգա, բժիշկ, քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու գործընկեր, քաղաքացի և հետևորդ: Ես եկել եմ ձեզ խնդրելու ու պահանջելու բոլորիցդ, որ գնաք ընտրությունների։ Թողնել, որ ինչ–որ մեկը ձեր փոխարեն ինչ–որ բան ընտրի, նշանակում է ձեր երեխաների, թոռների և ապագա սերունդների ապագան զիջել ինչ–որ մեկին»,-ասում է նա:
Չարչյանը նաև նշում է, որ ընտրության չգնացողներին դիտարկելու է որպես իր խնդրանքը, իր պահանջը չկատարողի։
«Իսկ եթե որևէ մեկն այստեղ նստածներից չի կատարելու իր տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և ողջ տնօրինությունը բացարձակ նույն, շատ ավելի կոշտ վերաբերմունքն է ունենալու այդ մարդու նկատմամբ»,– ասում է տնօրենը։
Պրոֆեսորը շեշտում է, որ ինքը բժշկական կենտրոնում քարոզչություն չի իրականացնում, քանի որ գիտի, որ դա քրեորեն պատժելի արարք է, և հորդորում է իր խոսքերը չընկալել որպես շահագրգռություն։ Բայց և հիշեցնում է, թե բժշկական կենտրոնի սեփականատեր Հայ Առաքելական եկեղեցին ինչ քաղաքական դիրքորոշում ունի ընտրություններում։
Միաժամանակ նա նշում է, որ եթե պարզի, որ որևէ մեկը «գնացել և ընտրել է ներկա ապաշնորհ իշխանություններին, այսինքն` Մայր աթոռին ու մեր բաժնետիրոջ հորդորներին հակառակ», այդ աշխատակցի նկատմամբ անմիջապես ընտրություններից կետո որևէ ռեպրեսիա չի լինելու։ Բայց և անմիջապես էլ հիշեցնում է մի հին պատմություն այն մասին, թե ինչպես է տան տերը հյուրին մեղադրում իրենց ոսկե գդալը գողանալու մեջ։ Իսկ հաջորդ անգամ հանդիպելիս ասում, որ այն գտնվել է։ «Գդալը գտնվել է, բայց նստվածքը մնացել է», - ասում է պատմության հերոսը։
Չարչյանն այս պատմությւոնը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Կյանքում ոչ մի բան անհետևանք չի մնում», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.