Իրանի դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին
Մենք կողմ ենք ցանկացած միջանցքի շահագործմանը, ցանկացած երթուղով` առանց պետությունների սահմանները փոփոխելու: Այս մասին «Թուրան»-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իրանը դժգոհ է «Զանգեզուրի միջանցքի» շահագործման հեռանկարից, ինչը հակասում է Իրանի շահերին:
Դեսպանը հիշեցրել է, որ Իրանի գերագույն առաջնորդի հայտարարության մեջ հստակ նշված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե միջանցքի բացմանը: «Չեմ կարծում, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխմանը: Մենք կողմ ենք ցանկացած միջանցքի շահագործմանը ցանկացած երթուղով` առանց պետությունների սահմանները փոփոխելու: Այս միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է: Սահմանների բռնի, ռազմական փոփոխությունը կխախտի տարածաշրջանում կայունությունը, իսկ դրա հեռանկարները դեռևս տեսանելի չեն:
Նախագահ Ալիևի` տարածաշրջանում երկաթուղիները վերականգնելու առաջարկը կօգնի վերականգնել կապերն ու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև օգուտ կբերի ողջ տարածաշրջանին: Ուստի Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է ամեն կերպ խթանեն իրենց միջև երկաթուղային, ավտոմոբիլային և հաղորդակցության այլ միջոցների բացումը», - ասել է դիվանագետը:
Հարցին, թե ինչպես կարելի է կառուցել «Զանգեզուրի միջանցքը», եթե Իրանը Արաքս գետի վրա կառուցել է «Խուդաֆերինի» և «Գիզ Գալասի» ջրամբարները, որոնք հեղեղել են Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային գծի մի քանի կիլոմետրանոց հատված, դեսպանը նշել է, որ վերջերս Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը Ադրբեջանի փոխվարչապետի հետ համատեղ այցելել են այդ վայրերը: «Այս կառույցները կառուցվել են այն ժամանակահատվածում, երբ նշված տարածքը բռնազավթված է եղել, սակայն դրանք կառուցվել են Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնագրի հիման վրա: Նշված խնդիրը լուծելու համար (երկաթուղու հեղեղում) ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատրաստելու է տեխնիկական առաջարկ՝ ճանապարհը իրանական երկաթուղային համակարգին միացնելու վերաբերյալ», - ասել է դիվանագետը և ավելացրել, որ այդ ջրամբարների կարևորությունը չափազանց մեծ է՝ հաշվի առնելով տարածաշրջանում սակավաջրության խնդիրը. Իրանն ու Ադրբեջանը կիսում են ջուրը ոռոգման, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».