ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով
Եվրամիության ղեկավարներին չհաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով: Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրները դեմ են արտահայտվել առաջարկին՝ ասելով, որ դա սխալ ուղերձ կլինի:
Այսօր վաղ առավոտյան հրապարակված հայտարարությունում առաջնորդները նշել են, որ «կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերն ու պայմանները»՝ չհիշատակելով Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպումներ կամ ծրագրեր:
Ֆրանսիան և Գերմանիան էին առաջարկել Պուտինի հետ անցկացնել ԵՄ գագաթնաժողով՝ առաջինը 2014 թվականի հունվարից ի վեր: «Մենք չենք կարող շարունակել առանց երկխոսության», - ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: - «Մենք պետք է խոսենք, այդ թվում` մեր տարաձայնությունների մասին: Դա դրանց լուծման միակ միջոցն է»:
Սակայն Բրյուսելում ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Դա շատ ընդգրկուն քննարկում էր, և ոչ դյուրին», - նշել է նա, տեղեկացնում է Azatutyun.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.