ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ` ԱՄԲԵՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում` կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Արմավիրի մարզի Ամբերդ գյուղ: Այստեղ ծրագրով աջակցություն է ստացել Բադալյանների ընտանիքը: Երկու տասնամյակում երկու վագոն-տնակ փոխած Բադալյանները վերջապես քարե տուն են կառուցել:
Աշոտն ու Ամալյան վագոն-տնակում ապրելու չափազանց դժվար փորձ են ունեցել: Երկաթյա կացարան ոտք դնելու պատմությունը սկսվել է քսան տարի առաջ, երբ նրանց ավագ որդին երեք, իսկ կրտսերը՝ մեկ տարեկան էր: Երիտասարդ ընտանիքը չի էլ պատկերացրել, որ մի օր հայտնվելու է բաց երկնքի տակ և ստիպված է լինելու մտածել մի նոր տնակ ձեռք բերելու մասին:
«Դժվար է եղել. տասը տարի դոմիկում ապրեցինք հրդեհ եղավ և ինչ ունեինք-չունեինք՝ այրվեց, տնակն էլ՝ հետը: Դրսում էինք մնացել: Համայնքի, հարևանների օգնությամբ այս մի տնակը գնեցինք, ուր ևս տասը տարի ապրեցինք: 2018-ին, վերջապես, սկսեցինք տան շինարարությունը, որը, ով գիտե, գուցե դեռ մի քսան տարի էլ չավարտեինք, եթե չլիներ ձեր օգնությունը: Հիմա ինքներդ եք տեսնում՝ ինչ տուն ունենք. բոլոր հարմարություններով, այնպես, ինչպես երազել ենք», -ասել է Ամալյան:
Տոկուն և լավատես տանտիրուհին դժվարություններ հաղթահարող կին է: Պատմում է, որ բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո իրենք ավելի վստահ են դարձել: Չնայած ծանր ու քրտնաջան աշխատանքին, իրենց հույսը երբեք չեն կորցրել: Ընտանիքի երեք անդամների առողջական խնդիրների պատճառով տան շինարարությունը ժամանակ առ ժամանակ հետաձգվել է: Պարբերաբար ստեղծվել են խնդիրներ, որոնք խանգարել են իրենց երազանքի իրականացմանը: Համավարակի ժամանակ Բադալյանները չեն դադարեցրել շինարարությունը, քանի որ օտար մարդ չի եղել. ընտանիքով են աշխատել և կառուցել իրենց տունը:
«Երբ կա խնդիրները հաղթահարելու ցանկություն, մարդկային կամքը դժվար է կոտրել: Թվում է՝ երկրորդ անգամ վագոն-տնակում հայտնվելուց հետո, այս ընտանիքը պետք է հուսահատվեր, մինչդեռ եղել է հակառակը: Մեկ անգամ անցած ճանապարհով նորից անցնելու տխուր հեռանկարը կտրուկ փոխել է տանտերերին: Նրանք դարձել են ավելի ամուր, հաստատակամ ու վճռական: Ուրախ եմ արձանագրել, որ այս ընտանիքի կյանքում լուսավոր շրջադարձ է եղել: Վստահ եմ, որ նոր առօրյան կփոխի նրանց տրամադրությունը, իսկ անցյալի հուշերը շատ արագ կմոռացվեն: Մեր ծրագրի նպատակը ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական բաղադրիչ է պարունակում, ինչն առավել կարևոր է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքը տոկունության մարմնավորումն է, մեկը՝ նման բազում ընտանիքներից: Համավարակի ժամանակ, անգամ պատերազմի օրերին մեր ընտանիքները շարունակել են շինարարական աշխատանքները: Ինչ-որ առումով, դա նույնիսկ օգնում էր ընտանիքներին զբաղված մնալ, կառուցել, հուսալ, տոկալ ու հավատալ: Ծանր ժամանակներ ապրեցինք, դեռ ապրում ենք, սակայն կյանքը շարունակվում, է և պետք յուրաքանչյուրս անի այն, ինչ կարող է, որ մեր վաղվա օրը ավելի լավը լինի, քան այսօրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, միայն 2020 թվականին կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 96 տուն. ըստ էության, ընտանիքների համար լուծվել է ամենակարևոր խնդիրը: Ներդրվել է ավելի քան 230 մլն. ՀՀ դրամ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: