Փարաջանովի ֆիլմը լավագույնն է ճանաչվել ուկրաինական կինոյի պատմության ընթացքում
Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» լեգենդար ֆիլմը գլխավորել է «Ուկրաինական պատմության ընթացքում 100 լավագույն ֆիլմերի» ցանկը։ Այն կազմվել է Դովժենկո- կենտրոնի և Ուկրիաինայի կինոքննադատների միության հարցման արդյունքներով։
Ֆիլմերի ամբողջական ցանկն, ինչպես նաև փորձագետների առանձին ցանկերին կարելի է ծանոթանալ կենտրոնի կայքում։
«Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը նկարահանվել է 1964թ․-ին Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ Միխայիլ Կոցյուբինսկու համանուն ստեղծագործության էկրանավորումը ուկարիանական Ռոմեոյի և Ջուլիետի՝ Իվան Պալիյչուկի ե Մարիչկա Գուտենյուկի սիրո պատմությունն է։ Ֆիլմը նկարահանվել է գուցուլական հյուղակներում՝ Կրիվորիվնյա գյուղի մերձակայքում, ուր Միխայիլ Կոցյուբինսկին գրել է պատմվածքը։
Նկարահանումների ընթացքում Սերգեյ Փարաջանովն ու օպերատոր Յուրի Իլյենկոն կոնֆլիկտ են ունեցել։ Հերթական վեճի ընթացքում Իլյենկոն ասել է ռեժիսորին․ «Վաղը՝ առավոտյան վեցին, դու կմահանաս։ Ես քեզ մենամարտի եմ հրավիրում։ Կկրակենք վեց քայլ հեռավորությունից»։ «Կկրակենք գուցուլական ատրճանակներով»,- ասել է Փարաջանովը։ Զենքը վերցրել են տեղի բնակիչներից մեկից։ Մենամարտին եկել են մարտավկաների հետ․ Փարաջանովն՝ իր օգնականի, Իլյենկոն՝ կնոջ՝ Լարիսա Կադոչնիկովայի և կինոստուդիայի տնօրենի հետ։ Հանդիպումը նշանակվել է Չերեմոշ գետի հին կամրջի վրա։ Երբ Իլյենկոն կագննել է դրա վրա, ջուրը քշել-տարել է գերանների մի մասը, օպերատորին ստիպված եղել հանել ջրից։ Մենամարտը չի կայացել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.