Մակրոն. Պուտինին տեսնելու համար ինձ ԵՄ գագաթնաժողովը պետք չէ
ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի կազմակերպման հարցում կոնսենսուսի հասնել հնարավոր չէր, բայց դա ողբերգություն չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ արդարացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԵՄ գագաթնաժողով անցկացնելու Ֆրանսիայի և Գերմանիայի ձախողված փորձը, գրում է Reuters-ը:
«Արագ գագաթնաժողով անցկացնելու հարցում կոնսենսուս չեղավ: Իմ կարծիքով, դա ողբերգություն չէ: Ամենակարևորը միասնական մնալն է: Տարաձայնությունները մեզ թուլացնում են»,- ասաց Մակրոնը մամուլի ասուլիսին: Ֆրանսիայի նախագահը մոլորություն է անվանել այն կարծիքը, որ ԵՄ-ն պետք է ամենախիստ դիրքորոշումը որդեգրի Մոսկվայի նկատմամբ՝ չնայած նրան, որ Ռուսաստանը ԵՄ հարևանն է: Նա ուշադրություն հրավիրեց նրան, որ ԵՄ գործընկեր երկրները նման կոշտ առարկություններ չհայտնեցին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպեց Պուտինի հետ:
«Մենք մի քանի շաբաթ առաջ տեսանք նախագահ Բայդենի հանդիպումը նախագահ Պուտինի հետ: Ես իմ գործընկերներին մատնանշեցի, որ նա նրանց կարծիքը չի հարցրել: Բոլորը տեսնում են, որ նրանք հանդիպում են, և դա ոչ մեկին չի զարմացնում: Մենք տարօրինակ ենք»,- ասել է Մակրոնը: Նա շեշտել է, որ իր համար ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի անցկացումը «մոլուցք» չէ: «Ես անկեղծ կլինեմ, ինձ ԵՄ գագաթնաժողովը պետք չէ՝ Վլադիմիր Պուտինին տեսնելու համար: Ես նրան մի քանի անգամ տեսել եմ որպես նախագահ և կշարունակեմ հանդիպել նրա հետ»,- շեշտել է նա:
Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկած հանդիպումը, ովքեր վերջին տարիներին ձգտում էին պակաս սուր դիրքորոշում ունենալ Ռուսաստանի հետ, պառակտում էր մտցրել Բրյուսելում հավաքված ԵՄ առաջնորդների միջև: Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների գաղափարը մերժվել էր Արևելաեվրոպական երկրների կողմից, որոնք այն «Մոսկվային ուղղված սխալ ազդանշան էին» համարել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.