«Պատիվ ունեմ»․ Խորհրդակցություններ են ընթանում ՀՀ ՍԴ դիմելու շուրջ ընտրությունների ընթացքում խախտումների կապակցությամբ
Ներկայում քաղաքական խորհրդակցությունները կարող են վարվել և վարվում են ըտնրությունների ընթացքում խախտումների կապակցությամբ միայն Սահմանադրական դատարան դիմելու հարցի շուրջ, սակայն ոչ հնարավոր քաղաքական համագործակցության շուրջ: Ներկայիս խորհրդակցությունները կապված են հենց այդ հարցի հետ՝ դիմել ՍԴ, թե ոչ, համատեղ, թե ինքնուրույն: Այդ մասին հունիսի 25-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:
Նա պարզաբանել է, որ խորհրդարան չանցած քաղաքական ուժերի կողմից ՍԴ դիմելու հարցի շուրջ խորհրդակցություններ չեն անցկացվում:
Նրա խոսքով՝ ներկայում չկա հստակ տեղեկատվություն, թե «Պատիվ ունեմ» դաշինքից ով կներգրավվի պատգամավորների վերջնական ցուցակում, և մինչև Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանալն այդ հարցը արդիական կլինի:
«Միայն այդ հարցը պարզաբանելուց հետո կորոշվի մանդատների և վերջնական ցանկի մասին թեման: ՍԴ դիմելը կախված է խախտումների կշիռից, որոնք գրանցվել են ընտրությունների ընթացքում:
Այս պահին մանդատներից հրաժարվելու մասին հայտարարություններ չկան այն թեկնածուների կողմից, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն ցուցակում: Այս հարցի վերաբերյալ քննարկումներ նույնպես չեն ընթանում, քանի որ մինչ օրս օրակարգում միայն Սահմանադրական դատարան դիմելն է», - նշել է Սոս Հակոբյանը:
Հարցին, թե քննարկվե՞լ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության հետ համագործակցության հարցը, նա պատասխանել է. ««Պատիվ ունեմ» դաշինքում այդ հարցը չի քննարկվել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.