Հայաստանը և Արցախը՝ ջրային անվտանգության լրջագույն խնդիրների առջև
Ադրբեջանցիները Թարթառ գետի հունն են նախատեսում փոխել, ինչի հետևանքում Սարսանգի ջրամբարը կցամաքի։ Նման ահազանգ համացանցում հնչեցրել է լրագրող Նարինե Կիրակոսյանը, ում խոսքով ՝ այս օրերին Ադրբեջանը մեծ քանակությամբ տեխնիկա է կենտրոնացրել գետի հունի մոտակայքում։ Ահազանգի հետքով, Panorama.am-ը կապ հաստատեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ, ով նաև «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում» գրքի հեղինակն է։
«Ցանկացած կասկածելի գործունեության, որն Ադրբեջանն իրականացնում է գետերի շուրջ, պետք է անմիջապես արձագանքել և չթողնել անպատասխան»,- ասաց Բաբայանն ու անդրադարձավ Թարթառ գետի հունը փոխելու ահազանգին։
«Այս պահին դա հնարավոր չէ իրականացնել։ Թարթառը հզոր գետ է, մոտ 700 մլն խմ տարեկան հոսք ունի։ Գետի հունը փոխելու համար հսկայական շինարարական աշխատանքներ պետք է կատարվեն։ Այսինքն հունը փոխելու երկու տարբերակ կա՝ կամ իջեցնում են հունը դեպի Արաքս ՝ Քաշաթաղի շրջանում, որտեղ պետք է անցնի Լաչինի միջանցքով և հետո ջուրն օգտագործվի, կամ կարող է Մռավի լեռնացքով, թունելներով ջուրը հասցվի մինչև Գանձակ, բայց դրա համար էլ մեծ ռեսուրսներ են պետք, ծախսատար է»,-ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է Թարթառի հունի մոտ նկատված տեխնիկային, ապա Բաբայանի կարծիքով, դա կարող է բերվել օրինակ ՝ ջրամատակարարման հարցեր լուծելու համար, բայց ոչ գետի հունը փոխելու։
Ամեն դեպքում , հարկ է նշել, որ Սարսանգի ջրամբարը սնվում է միայն Թարթառ գետով, իսկ ջրամբարից օգտվում է Արցախի բնակչությունը։ Ինչը նշանակում է, որ Արցախի բնակչությունը մեծ ռիսկի տակ է։
«Հարվածը կլինի ուժեղ, եթե նրանք որոշեն թունավորել Սարսանգը»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանի խոսքով ՝ Ադրբեջանը չի հրաժարվի ջրային աշխարհաքաղաքականությունից , նա կփորձի ազդել մեզ վրա տարբեր եղանակներով՝ օրինակ վախեցնելով կամ սպառնալով, որ կարող է թունավորել, փոխարենն ակնկալելով տարբեր տեսակի զիջումներ։
«Հայաստանի ջրային անվտանգությունը նույնպես սարսափելի վտանգված է։ Սևանը սնող Արփա և Որոտան գետերի ակունքները սկիզբ են առնում Քարվաճառում,նախկին ՝ Արցախի Հանրապետությունում, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Մենք տեսնում ենք , որ ստեղծվել է բարդ իրավիճակ։ Ժամանակին մենք 100%-ով ապահովում էինք Հայաստանի ջրային անվտանգությունը, Արցախը նույնպես գրեթե 100 %-ով ապահովված էր։ Հիմա մենք ծայրաստիճան խոցելի ենք դարձել»,-ասաց Բաբայանը։
Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել ՝ խնդրի կարգավորման համար, Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ ջրային անվտանգության հարցը հնարավոր է լուծել միան քաղաքական հարթությունում։
«Միակ ճանապարհը, որ ակունքներում ինչ-որ կերպ տեղեկայված լինեն կամ ռուսական խաղաղապահները կամ միջազգային դիտորդական խումբ՝ կազմված Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներից, որպեսզի թույլ չտան գետերի թունավորումը։ Այլ տարբերակ չունենք, պետք է այդ հարցը բարձրաձայնենք, քանի դեռ չենք կանգնել կատաստրոֆայի առջև»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.