Կանադայի ԱԳՆհայտարարել է Հայաստանում ժողովրդավարության աջակցությանն ուղղված նոր առաքելության մասին
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի արտգործնախարարությունը:
«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարևոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Գարնոն՝ ընդգծելով, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն, որպեսզի այս առաքելությունը հաջող իրականացվի:
Հատուկ հանձնակատարն առաքելության ընթացքում կուսումնասիրի, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները, ավելացնել Հայաստանի ներգրավվածությունը բազմակողմ ինստիտուտներում և խթանելու ներառական տնտեսական աճը: Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության:
Ստեֆան Դիոնի աշխատանքը շարունակվելու է մի քանի ամիս, դրանց ընթացքում նա առցանց խորհրդակցություններ է իրականացնելու ինչպես Կանադայում հետաքրքրված կողմերի, այնպես էլ Հայաստանի գործընկերների հետ: Նա այցելելու է նաև Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի կառավարության անդամների, գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
«Այս առաքելությունն ընդգծում է, թե Կանադայի համար որքան կարևոր է
Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը: Առաքելության ավարտին հատուկ հանձնակատարը զեկույց կներկայացնի նախարար Գարնոյին, այդ թվում և առաջարկներ, թե ինչպես կարող է Կանադան ապագայում Հայաստանի հետ առաջ տանել ժողովրդավարական հավակնությունների իրականացումը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Իր հերթին դեսպան Ստեֆան Դիոնն առաքելության պատասխանատու պաշտոնում նշանակվելու առնչությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով. «Ինձ համար պատիվ է նման հնարավորություն ստանալը՝ նպաստելու Կանադայի և Հայաստանի ժողովրդավարությունների կապերի ամրապնդմանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.