ՄԻՊ–ը դատապարտում է Ադրբեջանում հայ գերիների դատավարությունների ցուցադրական լուսաբանումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիների դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով: Նա այս մասին գրառում է արել Facebook–ի իր էջում։
Թաթոյանի խոսքով`դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները», ու դա արվում է այն պայմաններում, երբ ամենօրյա իրական սպառնալիքի տակ է գերիների կյանքը։
«Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են): ՄԻՊ–ին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները»,–գրել է Թաթոյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակներում, որը մինչ այժմ չի ավարտվել: Այսինքն` Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե:
«Հետևաբար, ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձև լեգիտինացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան»,– գրել է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.