Համայնքապետներին 72 ժամ են տվել դիմում գրելու
Շիրակի մարզում «թավշյա հեղափոխությունից» հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում այս մասին հայտարարել է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։
Նրա խոսքով`գրեթե այցելություններ չեն եղել, կարեծես՝ իրենք անտեսված են եղել։
«Սպասել են` մինչև մեր լիազորություններն ավարտվի, մեզնից ազատվեն։ Վերջին ընտրություններում, ճիշտ է, մեզ չեն ասել` դիմում գրեք, ի տարբերություն մյուս մարզերի, բայց կա մի խումբ, որ 72 ժամ են տվել մեր համայնքապետներին։ Ասել են, թե պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում»,- ասաց նա:
Իկիլիկյանի խոսքով`իրենց ներկայացնում են, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, ավելի լավ կլինի` դիմում գրեն, հրաժարվեն, որ հետագայում ավելի խորը հետապնդումներ չլինեն, ստուգումներ չլինեն։
«Ինքս` որպես համայնքապետ, չեմ փորձում ընդառաջ գնալ նրանց խնդրանք կլինի, հորդոր կլինի, թե ստիպողական ինչ-որ բան կլինի, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանում ունենք մեր համայնքներում զոհեր, ունենք գերեվարվածներ, որոնց նկատմամբ մենք պարտավորություններ ունենք: Ընտրություններին կմասնակցենք, թե չենք մասնակցի` դա մեր քաղաքական կամքն է, և մենք չենք պատրաստվում նման խմբավորումների հորդորներին ընդառաջ գնալ»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր «Հայաստան» դաշինքը ՀՀ գործադիր իշխանությունից պահանջել էր անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, իսկ ժողովրդին կոչ էր արել չլքել հայրենիքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.