Ջերմաստիճանը շուտով կնվազի 5-6 աստիճանով
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` մինչև հունիսի 28-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+40 աստիճան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` մինչև հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
«Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:
Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).