Последние новости

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած նիստում ամփոփեց հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։

Հաշվի առնելով վերահաշվարկված քվեներն ու այլ անճշտությունների արդյունքները` արձանագրվել է ընտրողների ձայների հետևյալ համամասնությունը

1.      «Արդար Հայաստան» կուսակցություն 3914 կամ 0.3%

2.      «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 19 691 կամ 1,54 %

3.      «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 658 761 կամ 53.91%

4.      «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 4619 կամ 0.36%

5.      «Ազատություն» կուսակցություն 1844 կամ 0.14%

6.      «Պատիվ ունեմ» դաշինք 66 650 կամ 5.22%

7.      «Միասնական հայրենիք» կուսակցություն 964 կամ 0.8%

8.      «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն 803 կամ 0.6%

9.      «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 15 591 կամ 1.22%

10.   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 12 149 կամ 0.95 %

11.   «Հանրապետություն» կուսակցություն 38 758 կամ 3.3%

12.   «Հայոց հայրենիք» կուսակցություն 13 130 կամ 1.3 %

13.   «Ազատ հայրենիք» դաշինք 4119 կամ 0.32%

14.   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 50 444 կամ 3.95 %

15.   Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 5 020 կամ 0.39%

16.   «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն 15 549 կամ 1.22%

17.   «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 3775 կամ 0.3%

18.   Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք 19 212 կամ 1.5%

19.   «Ազգային օրակարգ» կուսակցություն 719 կամ 0.6%

20.   «Վերելք» կուսակցություն 1233 կամ 0.1%

21.   Ազատական կուսակցություն 14 936 կամ 1.17%

22.   Հայոց արծիվներ- չեն մասնակցել ընտրությանը

23.   Հայաստանի եվրոպական կուսակցություն 2 440 կամ 0.19%

24.   «Հայաստան» դաշինք 269 481 կամ 21.09%

25.   «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 18 976 կամ 1.49%

26.   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 3 915 կամ 0.31%

ԿԸՀ հրապարակած տվյալներով` ՀՀ–ում ընտրողների ընդհանուր թիվն է 2 595 512, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը` 1245, շրջիկ քվեատուփով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը` 2451, էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը` 500, քվեարկությանը մասնակցել է 1 281 997 կամ ընտրողների 49.39 տոկոսը։

Անվավեր է ճանաչվել 4593 քվեաթերթիկ։

Անճշտությունների չափը կազմել է 973։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ