«Հայաստանը», «Պատիվ ունեմն» ու «Զարթոնքը» պահանջում են անվավեր համարել ընտրությունները
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմում բողոքներ են ներկայացրել ԿԸՀ։
Դրանցում, ներկայացնելով նախընտրական քարոզչության, ընտրությունների ու քվեների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած խախտումների դեպքերն ու միջադեպերը, ինչպես նաև պետական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ իրենց դիտարկումները` պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և նշանակել ԱԺ ընտրությունների վերաքվեարկություն։
Դիմումների քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք խնդիրը դիտարկել ու ներկայացրել են ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայի։
«Մեն գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, երբ անձը, որը զբաղեցնում է բարձրագույն պաշտոն, հրաժարվում է այդ պաշտոնից, բայց շարունակում է պաշտոնավարել, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում»,– ասաց Վարդևանյանը` շեշտելով, որ ՔՊ–ի բոլոր նախընտրական հանդիպումներում, Փաշինյանի թիմի անդամները օգտագործում էին «հանդիպում վարչապետի հետ» արտահայտությունը։
«Այսինքն` բոլոր դեպքերում նշված պաշտոնի ու դրանից բխող հետևանքների ազդեցությունն ամեն կերպ օգտագործվում էր»,– ասաց նա։
Վարդևանյանը հիշեցրեց զինվորների քվեարկության վերաբերյալ համացանցում առկա տեսանյութը, ինչպես նաև շեշտադրում արեց այն հանգամանքին, որ բնակչության մի ստվար հատվածի` ավելի քան 100 000 քաղաքացու անձնագրերը չեն գործել, և հանձնաժողովի անդամները ստիպված են եղել համակարգչի միջոցով լրացնել տվյալները։
«Սա կարող է որոշակի ընտրակեղծարարության մեխանիզմների իրացման գործիք լինի»,– ասաց նա։
Բարձրացված այս խնդրին ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ արդեն 3-րդ համապետական ընտրությունն է, ինչ իր անձնագրի տվյալները ևս համակարգը չի ընթերցում, և դրանք մուտքագրվում են ձեռքով։
Մուկուչյանը նշեց, որ անձնագրային տվյալների մուտքագրման գործընթացը կարող է լիարժեք վերահսկվել հանձնաժողովի անդամների ու տեղամասերում ներկա վստահված անձանց կողմից։
Ինչ վերաբերում է զինծառայողների քվեարկությանը, ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ զինծառայողները քվեարկում են քաղաքացիական տեղամասերում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ թե՛ հանձնաժողովականները, թե՛ վստահված անձինք ու դիտորդները, և թե՛ ԶԼՄ–ները հնարավորություն ունեն հետևելու այդ գործընթացին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).