Последние новости

ՍԴ–ում կքննարկվի մանդատների բաշխման կարգը. ինչ հարցով է «Հայաստան» դաշինքը դիմելու

«Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ` վիճարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն այսօր ԿԸՀ–ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են ակնկալում դատական այդ ատյանից։

«ՍԴ–ում ընտրությունների վեճը ոչ թե մաթեմատիկական վեճ է` 100 ձայն` այս կողմ կամ 50 ձայն` այն կողմ, այլ ընտրությունների ամբողջ շղթայի գնահատում` սկսած այն բանից, որ վարչապետի պաշտոնակատարը, փաստացի հրաժարական տալով, մնացել էր իր պաշտոնին, մինչև ատելության խոսք, մինչև հունիսի 20-ին` քվեարկության օրը, ամբողջ Երևան քաղաքում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ հատուկ թռուցիկների բաժանելը, որը Երևանի քաղաքապետարանից 4-5 ժամ պահանջեց ամբողջությամբ մաքրելու համար։ Ոստիկանությունից էլ պահանջվեց 1 ժամ` մինչև գոնե մեկ անձի գտնեն, բայց ոչ ոքի չձերբակալեցին»,– ասաց Վարդևանյանը։

Նա շեշտեց, որ բոլոր այս հարցերն ու դրանց վերաբերյալ դատարանների վճիռներով ստացված իրավական գնահատականները ներկայացվելու են ՍԴ ու քննարկման առարկա են դառնալու։

«Նաև դիտարկվելու է, թե մանդատներն ինչպես են վերջնական հաշվարկվելու, ինչպես են բաշխվելու, որովհետև ՍԴ–ն ունի իրավասություն` անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման նոր կարգ ճանաչելու»,– ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը նշեց, որ ՍԴ–ից ակնկալում են 3 հնարավոր որոշում.

1 Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել,

2Ընտրության արդյունքները անվավեր ճանաչել և նշանակել 2-րդ փուլ,

3Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։

«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի օրենքով նախատեսված ժամկետում` ընտրության արդյունքների այսօրվա վերջնական ամփոփումից հետո` 5–օրյա ժամկետում, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ