Օձունի գյուղապետի դեպքով տեղի էր ունեցել խուլիգանական աստիճանի բռնություն
Համայնքների ղեկավարների, ավագանիների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ րույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Օձունի գյուղապետի դեպքով տեղի էր ունեցել ոչ թե բռնություն, այլ խուլիգանական աստիճանի բռնություն մարզպետարանի շենքում․ մարդուն դուրս գալուց հետևից հարվածել են։ Ի դեպ այս գործով որևէ մեկը ձերբակալված չէ, բայց պրոֆեսոր Չարչյանի դեպքում 3 ժամվա մեջ ձերբակալման որոշում է կայացվում։ Մենք շատ հետևողական ենք լինելու այդ բոլոր դեպքերին, համայնքի ղեկավարներին, «Հայաստան» դաշինքի բոլոր թիմակիցներին մենք նաև ամեն կերպ օգտակար ենք լինելու պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու իմաստով և մինչև վերջ պայքարելու ենք ցանկացած ապօրինության դեմ, որ կատարվել է և կատարվում է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Օձունի գյուղապետը ահազանգել էր, որ Լոռու մարզպետը նախ պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել, ապա բացասական պատասխան ստանալուց հետո ծեծի էր ենթարկել գյուղապետին հենց մարզպետարանի շենքում: Գյուղապետը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունը, գործն ուղարկվել է ՀՔԾ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.