Սյունիքում ադրբեջանցիները իջել են դիրքերից և արգելել գյուղացիների խոտհավաքը
Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել գյուղացիներին խոտհավաք իրականացնել:
Համայնքապետարանի Facebook-յան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն` Տեղ համայնքի վարչական տարածքում, Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում գտնվող «Անդրուն քարեր» կոչվող դաշտամասից մի փոքր վերև թշնամին դիտակետեր է տեղակայել:
Տեղ գյուղի բնակիչները երեկ՝ հունիսի 26-ին, գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։
Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել, որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը, Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել են դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։
«Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»,- հայտնում են Տեղ համայնքից։
Այս կերպ, Տեղ համայնքի բնակիչներին հաջողվել է «Անդրուն քարեր» դաշտամասից կազմակերպվեց խոտհունձն ու բերքի տեղափոխումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.