Արայիկ Հարությունյան․ Ցավում եմ, որ Մարությանն ակներև աջակցություն չհայտնեց ՔՊ-ին
Ներկայում քննարկումներ են գնում, և որևէ որոշումներ կայացած չեն, մի բան կարող եմ ասել` ես խորհրդարան չեմ գնալու, գործադիրում եմ մնալու: Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նրա խոսքով` մյուս կուսակիցների ապագա պաշտոնավարումների հետ կապված քննարկումները դեռ ընթանում են: Հարությունյանն անդրադարձավ նաև լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից:
«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել»,- ասաց նա:
Հարցին, թե հստակ վերաբերմունք է ձևավորվել Մարությանի նկատմամբ Արայիկ Հարությունյանը հաստատեց. «Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-21 15:19
Создание новых «проходов и коридоров» на Южном Кавказе ни в коем случае не должно ущемлять суверенитет и территориальную целостность стран региона, заявил официальный представитель МИД Ирана Эсмаил Багаи.
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.