Последние новости

Իտալիայում չեղարկում են փողոցում դիմակ կրելու պարտադրանքը

Իտալիայում չեղարկում են փողոցում դիմակ կրելու պարտադրանքը: Համաձայն երկրի առողջապահության նախարարության հանձնարարականի՝ բոլոր շրջաններն անցնում են սպիտակ, անվտանգ գոտու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գիտատեխնիկական կոմիտեն, որը մշակել է պանդեմիայի դեմ պայքարի խորհուրդները, հավանություն է տվել դիսկոտեկների բացմանը:

Խոսքը բաց երկնքի տակ հաստատությունների մասին է:

Ընդ որում, դրանց բացման կոնկրետ ամսաթիվը պետք է նշի կառավարությունը:

La Repubblica թերթը ենթադրում է, որ դա կարող է տեղի ունենալ հուլիսի 3-ին կամ 10-ին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ