Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ․ ԴԱԴԱՐԵ’Ք ՄԵՂԱԴՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երիցս ճիշտ են բոլոր նրանք, ովքեր նշում են, որ այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ Արցախում և Հայաստանում՝ պատասխանատու գործող վարչախումբն ընդհանրապես չպետք է հայտնվի Հայաստանի նորընտիր օրենսդիր մարմնում։
Ամենապարզունակ մարդկային տրամաբանությունը չի կարողանում հաշտվել հայտարարված արդյունքների հետ։ Այդպիսի դիրքորոշումն օրեցօր առավել խորանում է աղաղակող ընտրախախտումների բացահայտման հետևանքով։ Այս ամենը ի վերջո կպարզվի, սակայն, անհերքելի փաստ է նաև այն, որ տվյալ ուժի օգտին քվեարկել են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ։
Ինչու՞մն է բանը…
Հայտնի է, որ ցանկացած հասարակություն առողջ է այնքանով, որքանով նույնական են իրողությունները և դրանց մասին հասարակության ամբողջական ընկալումները, իմացություններն ու պատկերացումները։
Ընտրությունների չափազանց կասկածելի արդյունքները հաշվի առնելով հանդերձ, ակնհայտ է, որ հայ հասարակության որոշակի հատված դեռևս դրսևորում է իրողություններին անհամարժեք վարքագիծ։
Մասնավորապես՝ իր հայրենակցի, ազգակցի, կամ նույնիսկ իր նկատմամբ բացահայտ սպառնալիքն ու ծաղրը ընդունում է ծափահարություններով, իսկ հարազատի տառապանքի, մահվան, կամ հայրենիքի կորստյան ուղղակի պատասխանատուներին սրտառուչ ողջունում է։
Շատերը բողոքում են, որ իրենք բազմաթիվ անգամ փորձել են բացատրել անտեղյակ, կամ խաբված մարդկանց, սակայն վերջիններս պարզապես չեն ցանկանում նույնիսկ լսել։
Մի կողմ թողնելով նման վարքագծի դրսևորման հնարավոր այլ շարժառիթները, անհնար է այս ամենը որակել այլ կերպ, քան որպես հոգեբանական ներգործության հետևանք։
Ավելի պարզ՝ իրադարձությունների, երևույթների և անհատների մասին ճշգրիտ ու փաստարկված, հիմնավոր և անհերքելի փաստերի փոխարեն տարիներ շարունակ հատուկ մշակված մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով հասարակությանն անընդհատ մատուցվել են խեղաթյուրված փաստեր, սուտ և հնարովի պատմություններ, կիսաճշմարտություններ և այլն։
Կիրառվող ժամանակակից բազմատեսակ ու բազմաբնույթ գործիքակազմով իրականացվել է զանգվածային հոգեբանական ներգործություն, որի հետևանքով մարդկանց մի զգալի հատված պարզապես հայտնվել է այլընտրանքային իրականության տիրույթում, և բնականաբար դրսևորում է իրականությանն անհամարժեք ենթագիտակցական ռեֆլեքսային արձագանք։ Այն է՝ սկսել է սիրել, հավատալ ու նվիրվել իր նկատմամբ ակնհայտ ատելությամբ լցվածներին, և՝ մերժել, խուսափել ու վանել իրեն գործնականում նվիրվածներին և սատարողներին։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության մի մասի կողմից իրողություններին անհամարժեք վարքագիծն իր անմիջական ազդեցությունն է թողել առաջին հերթին հասարակական հարաբերությունների վրա։ Տրամաբանական է, որ դրա հետևանքով ձևախեղվել են նաև համարյա բոլոր տեսակի մարդկային հարաբերությունները։
Այս համատեքստում բացառություն չեն կազմում նաև համապետական ընտրությունների գործընթացները, և բնականաբար՝ իրականությանն անհամարժեք դրանց վերջնարդյունքը։
Հետևաբար, ի թիվս այլ խնդիրների առաջնային է հասարակության ամբողջական «առողջացման» խնդիրը, որի անհրաժեշտ պայմանն է այս կարգի հոգեբանական ներգործության հնարավորինս նվազեցումն ու վերջնական բացառումը։
Ասել է թե՝ անհրաժեշտ է չեզոքացնել ստի գոյացումն ու դրա ազդեցությունը, իսկ վերջինս, ի թիվս այլ միջոցների՝ հնարավոր է բացառապես ճշմարտությունը ժողովրդին հասցնելու միջոցով։
Եզրակացությունը մեկն է.
անհրաժեշտ է ավելի մեծ թափով շարունակել սկսված գործընթացը` անընդհատ և անդադար, համակարգված ու կազմակերպված, գրագետ և համբերատար, առանց տրտնջալու և նյարդայնանալու, առանց մարդկանց վիրավորելու և անվանարկելու, ինչու՞ ոչ՝ նաև հատուկ մշակված տեխնոլոգիաներով ու գործիքակազմով՝ ժողովրդին մատուցել իրականությունը, ծանոթացնել իրողություններին, փաստերին ու հիմնավորված փաստարկներին։
…Երբեք կանգ չառնել, օգտագործել ճշմարտությունը հասցեատիրոջը հասցնելու բացառապես բոլոր հնարավոր և հասանելի միջոցները, մասնավորապես նաև՝ խորհրդարանական ամբիոնը։
Ստի և կեղծիքի, ձեռնածությունների և խաբեության «արտադրության հզոր մեքենան» աշխատում է անդադար, և հետևաբար այս խնդրի լուծման ճանապարհին ցանկացած կանգառ, կամ հապաղում կարող է լինել ճակատագրական։
Այնպես որ, լիարժեք տեղ հասցրեք ճշմարտությունը, դուրս բերեք ժողովրդին հոգեբանական ներգործության և այլընտրանքային իրականության տիրույթից, հետո կտեսնենք՝ արժե մեղադրել, թե՝ ոչ։
Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 09:52
США предлагают удовлетворить принципиальные требования Баку о беспрепятственном транзите, сохранив номинальный суверенитет Армении над этой частью своей территории, что «в переводе с дипломатического языка означает «суверенитет на словах», написал в своем ТГ-канале тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-23 09:49
То, что еще несколько месяцев назад, лидер Азербайджана считал необходимым облекать в более или менее политически корректные формулировки, сегодня произносится уже без оглядки на мнение Москвы: Алиев полагает, что его позиции в регионе и в Евразии в целом достаточно сильны, написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-23 09:36
В век современных технологий стоит вспомнить о том, как из воображения мечтателей-фантастов, ученых зародилась одна из самых перспективных отраслей, переросшая в настоящий инновационный прорыв. Искусственный интеллект (ИИ) - не просто инструмент будущего, но также зеркало наших надежд и страхов, стремление понять самих себя через создание "мыслящей" машины. Его история уходит корнями в страницы классических романов и далёкие мысли философов, а сегодня ИИ уже реорганизует экономику, науку и даже геополитику.
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.