Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ,ԿՆՇԱՆԱԿԻ ԱՆՏԵՐ ԹՈՂՆԵԼ ՄԵՐ ԾՆՈՂԻՆ
Մենք գերադասեցինք անպատվությունը արժանապատվությունից։
Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին,բայց ամենևին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։
Մենք մերժեցինք հաղթանակը և ընտրեցինք կապիտուլյացիան։
Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն,բայց ընտրեցինք թուրքական հպատակությունը։
Մենք մեր ձեռքով բացեցինք «Հայաստանի դարպասները» ներսից։
Հասկանում ենք այսքանը, թե՞ ոչ։
Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։
Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները,բայց պատասխանատու ենք բոլորս ու այդ թվում ընդդիմությունը,որ «խաղացինք» կապիտուլյանտի խաղի կանոններով։
Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։
Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։
Սա է իրականությունը։
Հույս կա՞։ Հույսը միշտ կա ։Դրա համար հավատ է պետք առ Աստված և հրաժարում կուռքերից,սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ,բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» և իհարկե սեփական սխալների գիտակցում ։
Եվ վերջապես՝ հրաժարում արտագաղթի գաղափարից ։
Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է,հայրենիքը այսօր ծանր վիրավոր է և մեր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի։
Լքել Հայաստանը,կնշանակի անտեր թողնել մեր Ծնողին։
Ես մնում եմ Հայաստանում ու անելու եմ հնարավորինը նրա ապաքինման համար։
Դժվար է,բայց հնարավոր է:
Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք,ովքեր բողոքում են սեփական հայրենիքից։
Գարեգին Նժդեհ
Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.