Последние новости

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋՐԱՅԻՆ ՃՆՇՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁԻ

Երկար տարիներ, մոտ երկու տասնամյակ, մենք խոսում էինք ջրային անվտանգության, Քարվաճառի շրջանի կարևորության մասին՝ որպես Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հիդրոդոնորի։ Այն մասին, որ առանց այդ շրջանի երկու հանրապետությունների անվտանգ առաջանցիկ զարգացումը կլինի լուրջ սպառնալիքի տակ։ Հիմա մենք փաստորեն տեսնում ենք, որ այն ամենը, ինչ ասում էինք, իրականություն է դառնում։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի և Արցախի ջրային անվտանգության ոլորտի խնդիրները՝ պայմանավորված նրանով, որ Քարվաճառի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին իրականացնում է համապատասխան քաղաքականություն այս ոլորտում։ Առայժմ կարելի է խոսել հիդրոճնշման մասին։ Հետագայում նրանք կարող են անցնել հիդրոահաբեկչության և այլ ձևերի։ Օրինակ, պարզ աշխատանքները, որոնք այնպիսի կարևոր հետևանքներ չեն ունենա, կներկայացվեն այնպես, որպեսզի «մեր մեջ սարսափ առաջացնեն»։ Հենց դա տեղի ունեցավ Թառթառ գետի աշխատանքների հետ կապված։ Հասկանալի է, որ գետի հունը փոխելը շատ թանկ նախագիծ է, հսկայական։ Գետն ինքը մեծ է, միջին տարեկան ավելի քան 700 մլն խորանարդ մետր հոսք։ Դրա համար էլ դժվար է մի քանի օրվա ընթացքում փոխել հոսանքի ուղղությունը։ Անհրաժեշտ է վիթխարի աշխատանք կատարել։

Հնարավոր է, ըստ էության, երկու տարբերակ. կամ հունը տանել դեպի հարավ, Քաշաթաղի շրջանով Բերձոր, դեպի Արաքս։ Սա հսկա ծախս է, թունելներ, այնպես անել, որ չհեղեղվեն տարածքները, որոնցով անցնելու է հունը։ Երկրորդ տարբերակը՝ դեպի հյուսիս, բայց դա շատ ավելի բարդ տարբերակ է, Մռավի գագաթով։ Միլիարդավոր դոլարների ծախս է։ Ես չեմ կարծում, թե դա առհասարակ հնարավոր է։

Բացի այդ, հոսելով Մարտակերտի շրջանով՝ Թառթառը նորից մտնում է ներկայիս Ադրբեջանի սահման։ Ուստի, եթե նրանք փոխեն հունը, սա կանդրադառնա նաև Արցախին սահմանակից Ադրբեջանի շրջանների վրա։

Բայց այդ ամենը՝ հիմա։ Վաղը նրանք կարող են անցնել այլ նախագծերի։ Օրինակ՝ կառուցել ջրամբար Քարվաճառի շրջանում, որպեսզի ճնշում գործադրեն մեզ վրա։ Որովհետև դա արդեն կազդի Սարսանգի ջրի մակարդակի վրա, և այդպես շարունակ։ Որպեսզի հետո դեպի Սարսանգի ջուր մուտք ունենան, որպես ճշման լծակ օգտագործեն։ Կարող են անցնել այլ տեսակի գործողությունների։

Հատկապես վտանգավոր է հիդրոահաբեկչությունը Հայաստանի հանդեպ, որովհետև Արփա և Որոտան գետերը սկսվում են Քարվաճառում։ Եվ ոչ միայն մեծ գետերը, այլև փոքր գետերը նույնպես։ Արփան և Որոտանը չափազանց կարևոր են Հայաստանի համար, դրանք սնում ու փրկում են Սևանա լիճը, իսկ դա Հայաստանի ջրային ռեսուրսների 80 տոկոսն է։

Մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը խիստ ակտիվ կերպով ներգրավված է հիդրոքաղաքականության մեջ և օգտագործելու է այդ գործոնը որպես Հայաստանն ու Արցախը ճնշելու ծանրակշիռ լծակ։ Հիմա մենք շատ խոցելի ենք, Հայաստանը և Արցախը ջրային անվտանգության տեսակետից դարձել են ամենախոցելի երկրներից աշխարհում։ Չնայած դեռևս մեկ տարի առաջ իրավիճակը բոլորովին հակառակն էր։

Ի՞նչ պետք է անենք։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք սերտորեն աշխատենք մեր դաշնակիցների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, որպեսզի գոնե հասնենք կամ ռուս խաղաղապահների, կամ ինչ-որ միջազգային դիտորդների ներկայությանն այն շրջաններում, որտեղ սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որպեսզի թույլ չտրվեն այդ զարկերակների թունավորումներ Ադրբեջանի կողմից։ «Երկնագույն ցեղասպանություն» թույլ չտալու այլ հնարավորություն մեր ժողովուրդը պարզապես չունի»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» մենագրության հեղինակն է։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Армянский скрипач завоевал главный приз международного конкурса Classic Violin Olympus
    2025-04-30 11:07

    В Дубае завершился финал первого международного конкурса Classic Violin Olympus, по итогам которого 42-летний Айк Казазян завоевал главный приз – 200 тысяч евро и скрипку по модели Страдивари. Состязания длились почти год: отборочные туры прошли в Токио, Вене, Нью-Йорке, Лондоне, Риме и Дубае. В каждом городе были определены по два финалиста, которые и выступили на гранд-финале в Объединенных Арабских Эмиратах.

  • УЧЕНЫЕ НАШЛИ ПЕРВЫЕ ДОКАЗАТЕЛЬСТВА ГЛАДИАТОРСКИХ БОЕВ МЕЖДУ ЧЕЛОВЕКОМ И ЖИВОТНЫМ
    2025-04-30 09:49

    В ходе нового исследования были обнаружены первые физические свидетельства гладиаторских боев в римский период между человеком и животным.

  • ОЧЕРК АШОТА БЕГЛАРЯНА - ЛАУРЕАТ МЕЖДУНАРОДНОГО КОНКУРСА
    2025-04-30 09:43

    «Наша Среда online»: В третий раз подряд в текущем году известный писатель и журналист из Степанакерта Ашот Бегларян стал лауреатом конкурсов среди магистров и членов Клуба славы Международного фонда «Великий Странник – Молодым» (Москва).

  • ЮРИЙ КОТЕНОК: АРМЯНАМ НАДО ИЗБАВИТЬСЯ ОТ КОМПЛЕКСА ПОРАЖЕНЧЕСТВА
    2025-04-30 09:01

    Удар БПЛА по храму Христа Спасителя в городе Шуши изменил жизнь Юрия Котенка не на сто, а на двести процентов. Такое признание военкор сделал, представляя свою автобиографическую книгу "Выживший. Летопись спецопераций от Бамута до Бахмута". Поездка в Арцах для него стала далеко не первой командировкой в горячую точку, но повествование о своём творческом пути он начал именно с 44-дневной войны, на которой толком и не успел побывать. "Наверняка, я единственный журналист, который заехал в Нагорный Карабах, но не успел самостоятельно доехать даже до Степанакерта", — вспоминает Котенок.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ