Արցախի ԱԱԾ-ն հաստատում է` ադրբեջանցիներն ու թուրքերը զանգում են արցախցիներին
Արցախի ԱԱԾ–ն հաստատում է, որ եղել են նման դեպքեր, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներն Արցախի քաղաքացիներին զանգահարել են։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ–ն։
Նշենք, որ հունիսի 25-ին Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ լուրերը, ըստ որոնց` ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները, չեն համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ–ն կոչ էր անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց։
«ԱՀ ԱԱԾ կոչից հետո Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել Արցախի ԱԱԾ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Արցախի ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.