Последние новости

Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ հունիսի 28-ին, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

 


Ակցիայի մասնակիցների խոսքով` ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։

«վերջին անգամ մենք հավաքվել էինք ՌԴ դեսպանատան մոտ, որ ռուսական կողմն աջակցի մեզ, քանի որ գիտեինք, որ այն մարդիկ, որոնք գնացել են եռակողմ բանակցություններին, իրենց կոմպետենտ չէին բանակցություն վարելու: Մի քանի օր հետո իմացանք, որ այդ բանակցությունները մեր օգտին չէին եղել:

Մենք արդեն 1 ամսից ավել է, ոչինչից տեղեկություն չունենք, չէինք էլ կարողանում հավաքվել, որովհետև նախընտրական քարոզարշավ էր: Ինչ-որ թվեր են ասում հավանական գերիների, մենք ուզում ենք հստակ ստռանանք պատասխան կառավարությունից՝ ինչ է արվում և ինչ է արվել մինչև հիմա: Այսօր հավաքվել ենք, որ մեզ ընդունեն և տան մեր հարցերի պատասխանները.,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Անհետ կորածներից մեկի ծնողն էլ ասաց, որ այսօր իրենք միայն ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի, հարցերին պատասխանի. «Չենք որոշել, որ նստացույց ենք անելու, բայց կարող է նաև դա լինել»:

Ինչ վերաբերում է նրան, որ գործող իշխանությունը վերընտրվել է, ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ժողովրդի մեծամասնությունն ընտրել է այս կառավարությանը, այդ հարցը չեն քննարկում. «Այսօր ունենք այս կառավարությունը, որի հետ պետք է աշխատենք: Ինքը բոլորի կառավարությունն է, ոչ թե միայն նրանցը, ովքեր ընտրել են իրենց: Մեզ ոչ մի բան չեն ասում: Արդեն 8,5 ամիս մեր երեխան կորած է, մնք չգիտենք քանակ: Ծնողներն արդեն հուսահատված տներում նստած են: մեզ պետք են հստակ քայլեր»:

Անհետ կորած զինծառայողների ծնողները հայտնեցին, որ քիչ առաջ ՀՀ վարչապետի օգնականներ են իրենց մոտեցել, հիմա սպասում են պատասխանի, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի, թե ոչ. «Մենք մնալու ենք այստեղ, մինչև մեզ ընդունեն: Ծնողները շրջաններից են եկել: Էլ հնարավոր չի սպասել, պետք է հստակ պատասխաններ տան, իրենք մեր կառավարությունն են:

Իրենք հետևողական չեն, եթե հետևողական լինեին, մեր երեխաները 8,5 ամիս չէին տանջվի գերության մեջ»:

Ծնողներից մեկը պատմեց, որ դեռևս դեկտեմբերի 17-ին նամակ է ստացել Ադբեջանից, որ իր երեխան գերեվարված է և գտնվում է հիվանդանոցում, կառավարությունից ասել են, որ դա ապացույց չի: Անգամ տեսանյութերի դեպքում ասել են՝ կարող է բեմադրված լինել:

«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,–ասաց ծնողներից մեկը` Էրիկ Արևշատյանը։

Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ