Անուշ Էլբակյանն արժանացել է երկու «Էմմի» մրցանակի
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը միանգամից արժանացել է երկու «Էմմի» մրցանակի։
«Մի քանի ժամ առաջ Անուշ Էլբակյանը արժանացավ ևս երկու EMMY - ԷՄՄԻ մրցանակի: Այն Անուշի համար թվով յոթերորդն է:
Հիշեցնեմ նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ Անուշը արժանացավ ամերիկյան ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին - Pulitzer Prize-2021»,- ֆեյսբուքյան էջում գրել ֆեյսբուքյան էջում գրել է Անուշ Էլբակյանի հայրը՝ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, նկարիչ, գրող Արթուր Էլբակյանը։
Հիշեցնենք, որ 2019-ին Անուշը երեք «Էմմի» մրցանակի էր արժանացել «Losing Laura»-ի համար (մարդկային ճակատագրեր- հետաքննություն), 2020-ին՝ երկու «Էմմի» մրցանակի։ Նա տարբեր տարիներին ևս արժանացել է տարբեր հեղինակավոր մրցանակների, այդ թվում Էլբակյանը մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների և հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել էր Պուլիցերյան մրցանակի, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.