Ռուսաստանը շուկայում կներկայացնի թուրքական «Բայրաքթար»-ների «մարդասպանին»
Ռուսաստանը շուկայում կներկայացնի թուրքական «Բայրաքթար»-ների «մարդասպանին» ՝ հարվածային «Օրիոն-Է» ԱԹՍ-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաշտպանարդյունաբերական համալիրի աղբյուրին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ հարվածային ԱԹՍ-ի մատակարարման հարցով առաջարկներ են ուղարկվել մի քանի արտասահմանյան պատվիրատուների, որոնք կարող են հետաքրքրված լինել նման դասի հարվածային ապարատներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրական մատակարարումները կարող են սկսվել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
Աղբյուրը նշում է, որ այն կդառնա «մարդասպան» այնպիսի մրցակիցների համար, ինչպիսին է թուրքական «Բայրաքթար»-ը:
«Ռոսօբորոնէքսպորտ»-ի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել աղբյուրի ներկայացրած տեղեկությունը:
Հարվածային «Օրիոն-Է»-ն հագեցած է խոցման ավիացիոն միջոցների ունիվերսալ համալիրով, որը թույլ է տալիս մեծ արդյունավետությամբ ոչնչացնել ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժվող ցամաքային թիրախները, զրահատեխնիկան և հակառակորդի տրանսպորտն ու կենդանի ուժը: Դրա առավելագույն մարտական ծանրաբեռնվածությունը կազմում է 200 կգ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.