Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է 3 տնօրենի քաղաքական պատճառներով
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը, Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը և Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը։
News.am-ի հետ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը պատմեց, որ իր համար անակնկալ է եղել այդ որոշումը. «Ընտրություններից առաջ ինձ կանչեցին պատահաբար, ու աշխատանքից ազատվելու որոշումը տվեցին։ Որևէ պատճառաբանություն չհայտնեցին։ Իմ կարծիքով՝ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ, որովհետև ինձ ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ»։
Արփինե Նիկողոսյանն ասաց, որ ինքն արդեն մարզպետի այդ որոշումը բողոքարկել է Վարչական դատարան, արդեն վարույթ ընդունվել ու մակագրումն իրականացվել է. «Ես վստահ եմ, որ վերականգնվելու եմ այդ պաշտոնին։ Եթե անգամ Վարչական դատարանով չվերականգնվեմ, ապա գնալու եմ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։
Անդրադառնալով այդ առնչությամբ մարզպետի պատճառաբանություններին՝ դպրոցի նախկին տնօրենն ասաց. «Այդ առնչությամբ մարզպետի պատասխաններն անհեթեթ են։ Նա ասում է՝ այդպես էր պետք, պահի թելադրանքն էր։ Գոնե մեկ անգամ պարոն մարզպետը պետք է հանդիպեր ու հարցներ՝ ով ինչ սխալ է արել»։
Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ազատվել է աշխատանից առանց հիմքի. «Որպես որոշման հիմք նշված է, որ անվստահություն են հայտնում։ Արդեն դիմել եմ դատարան»։
Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանն էլ հրաժարվեց այս ընթացքում որևէ մեկնաբանություն տալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.