Զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է Վեոլիա Ջուր և ՀԷՑ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Այս մասին News.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակից:
Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել է ջրանջատումներից հետո` ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջում ջրանջատումների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն։
Դրանից բացի, ըստ բողոքների, մարդիկ չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ «թեժ գծի» հեռախոսահամարով ջրի մատակարարման դադարեցման պատճառների և ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։
Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումներ․ մարդիկ բարձրացնում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխության հարց։
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու Նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։
Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ բողոքները ջրանջատումների վերաբերյալ զանգվածային բնույթի են` Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ, պարզաբանումներ են պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 20:31
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян на своей странице в соцсети Facebook поделился воспоминаниями о Папе Римском Франциске. Перевод записи М.Минасяна на русский язык – ниже.
-
2025-04-26 15:53
Авантюра киевского режима полностью провалилась, а понесенные противником огромные потери отразятся на всей линии боевого соприкосновения, заявил президент России Владимир Путин после того, как выслушал доклад начальника Генштаба ВС РФ Герасимова.
-
2025-04-26 15:51
Президент США Дональд Трамп, украинский лидер Владимир Зеленский, президент Франции Эммануэль Макрон и премьер-министр Великобритании Кир Стармер провели позитивную встречу в кулуарах похорон Папы Римского Франциска, сообщает Reuters со ссылкой на источник в Елисейском дворце.
-
2025-04-26 15:47
Число пострадавших при взрыве в порту Бендер-Аббас, расположенном на юге Ирана, достигло 406, передает иранское агентство Fars.