ԵՄ խորհուրդը թույլ է տվել ավիացիոն տարածքի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ
Եվրամիության խորհուրդը թույլ է տվել համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի և Հայաստանի հետ ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ: «Կանաչ լույս» են ստացել նաև նման համաձայնագրերը Թունիսի և Քաթարի հետ: Որոշումը կայացրել են ԵՄ երկրների նախարարները երկուշաբթի, հունիսի 28-ին, հայտնում է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:
«ԵՄ խորհուրդը այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի չորս կարևոր համաձայնագրեր, որոնք կբարելավեն ավիաընկերությունների հասանելիությունը շուկայում և կամրապնդեն քաղաքացիների հաղորդակցությունն ու տեղաշարժը: Միևնույն ժամանակ, դրանք երաշխավորում են անվտանգության բարձրագույն մակարդակ և ստեղծում հավասար պայմաններ», ասել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանտուշը, ով այս վեց ամիսների ընթացքում նախագահում է ԵՄ Խորհրդում:
Ակնկալվում է, որ բոլոր չորս համաձայնագրերը կստորագրվեն այս աշնանը: Դրանից հետո դրանք պետք է վավերացվեն ստորագրող երկրների, Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Մինչև այս գործընթացի ավարտը ժամանակավորապես կկիրառվեն ավիացիոն համաձայնագրերը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ:
Ի՞նչ է նշանակում ԵՄ ընդհանուր ավիացոն տարածք Ուկրաինայի և Հայաստանի հետ։
Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը հաճախ անվանում են «բաց երկնքի համաձայնագիր»: Այն չպետք է շփոթել Բաց երկնքի մասին պայմանագրի հետ, որը վերաբերում է ռազմական հետախուզական թռիչքներին: Ընդհանուր ավիացիոն տարածքը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է օդային տրանսպորտի շուկաների փոխադարձ բացում ԵՄ և հարևան երկրների միջև: Խոսքը ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և փոստային փոխադրումների մասին է: Այն կարող է բերել դեպի ԵՄ թռիչքների տոմսերի գների իջեցման, տեղեկացնում է Lragir.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.