Սիրանուշ Սահակյանը` ՄԻԵԴ–ի գործունեության մասին
Ադրբեջանի մայրաքաղաքում ընթանում է հայ ռազմագերիներին առնչվող բեմականացված դատավարություն, որտեղ կոպտորեն ոտնահարվում են մեր քաղաքացիների իրավունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԻԵԴ–ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա` շինծու դատավարության միջոցով Ադրբեջանի իշխանությունը փորձում է հերոսանալ սեփական ժողովրդի աչքում և հոգեբանորեն ճնշել, ցավ պատճառել ռազմագերիների հարազատներին ու ողջ հայ հասարակությանը, հետևաբար Սահակյանը կարծում է, որ հոգեբանական այս պատերազմը երկար է տևելու։
«Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և հասնել ադրբեջանանպաստ հայտարարությունների կամ առնվազն մեղմել այն արձագանքները, որոնք կարող են լինել հօգուտ հայկական կողմի։ Մենք բարեբախտաբար գտնվում ենք միջազգային ատյանների պաշտպանության ներքո, հետևաբար ՄԻԵԴ–ն իրավասու է քննարկել հայ ռազմագերիների դատապարտման օրինականության հարցը։ Բոլոր ռիսկերի հաշվառմամբ` մենք կարողանալու ենք միջազգային ատյաններում հիմնավորել ադրբեջանական կողմի մեղադրանքների շինծու բնույթը, մերկացնելու ենք Ադրբեջանի իրական դեմքն ու միջազգային գործընկերների ներգրավմամբ ի զորու եք լինելու ապահովել մեր տղաների վերադարձը»,– նշեց իրավապաշտպանը։
Անդրադառնալով փաստաբան Փաստաբանների պալատի նախաձեռնությանը, որով փաստաբանների կողմից պատրաստակամություն էր հայտնվել մեկնել Բաքու և տեղում զբաղվել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ խիստ բացասաբար է վերաբերվում նման նախաձեռնությանը։ Նրա համոզմամբ` չի կարելի մեր մասնակցությամբ Բաքվում օրինականացնել հայ ռազմագերիների շինծու դատավարությունը և արկածախնդրության մաս կազմել։ Իրավապաշտպանի կարծիքով` նման քայլը կարող է նույնիսկ տակտիկապես ձախողման տանել իրավական մեծ գործընթացները։
«Տարիներ շարունակ մենք կարողացել ենք առանց Ադրբեջանի ներպետական միջոցները սպառելու հրատապ կերպով հայցել ՄԻԵԴ–ի պաշտպանությունը, քանզի հիմնավորել ենք, որ հայատյացության պետական քաղաքականության պայմաններում որևէ հայ չի կարող արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքներն Ադրբեջանում»,– ասաց ՄԻԵԴ–ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչը։
Սահակյանի գնահատմամբ` հայերի իրավունքների պաշտպանությունն ադրբեջանական ոտնձգություններից կարող է լինել բացառապես միջազգային մակարդակում, և ՄԻԵԴ–ն արդեն իսկ ընդունելի է համարել տվյալ թեզը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.