Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ․ ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԱԼԻևԸ ԿՊԱՀԱՆՋԻ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐ և ԿՍՏԱՆԱ ԴՐԱՆՔ
Եթե այսպես շարունակվի, Ալիևը կպահանջի նոր փոխզիջումներ և, ցավոք, կստանա դրանք: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «The California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
«Ընտրությունների արդյունքները Հայաստանի բնակչության որոշումն է, և մենք պետք է հարգենք մեր ժողովրդի որոշումը: Միևնույն ժամանակ ընտրություններից մի քանի ամիս առաջ՝ Արցախում խայտառակ պարտությունից հետո, ես հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հրաժարական կտա: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած ղեկավար, որը տապալվել է պատերազմի արդյունքում, նույն օրը հրաժարական կտար: Այդ սցենարը Հայաստանի համար կլիներ լավագույն արդյունքը: Հաջորդող ամիսներին տեղի ունեցածն ինձ ուժգին մտահոգում է»,-ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ մարդը, որը դարձել է այդպիսի ձախողումների պատճառ, չի կարող շտկել այն, ինչը պետք է շտկել Հայաստանում ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարաբերություններում պատերազմի հետևանքները վերացնելու կամ մեղմելու նպատակով:
Սակայն Փաշինյանը, ինչպես նշել է Հարութ Սասունյանը, շարունակել է մնալ երկրի ղեկին, ինչի արդյունքում մենք ամեն օր բախվում ենք հերթական տհաճ անակնկալի հետ նոր գերիների և Ադրբեջանի կողմից նոր տարածքների գրավման տեսքով և այլն:
«Վերջին անգամ 15 գերիներին վերադարձնելու համար փոխանցվել էին 97 հազար ականով տարածքների քարտեզները, ինչը կոպիտ սխալ էր վարչապետի պաշտոնակատարի կողմից: Անշուշտ, բոլորը, այդ թվում՝ գերևարվածների ընտանիքներն ուրախանում են, որ իրենց հարազատները վերադարձել են տուն, սակայն այդ ձևաչափը սխալ է: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ երկու կողմերը պետք է իրականացնեն գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ստացվում է, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի գերիներին, ինչը չի արել Բաքուն: Դա կոպիտ սխալ էր Փաշինյանի կողմից:Եռակողմ հայտարարության մեջ նշված են նաև շրջանները Ադրբեջանին փոխանցելու բազմաթիվ ժամկետներ, սակայն ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանը չպահանջեց գերիների վերադարձի հստակ ժամկետներ նշել: Հենց դա է դարձել հետագա շաբաթների բոլոր խնդիրների աղբյուրը, որոնք դեռևս լուծված չեն: Միանգամայն պարզ է, թե ինչպիսի խաղ է փորձում խաղալ Ալիևը: Նա աստիճանաբար ազատում է գերիներին, իսկ փոխարենը նոր զիջումներ է պահանջում ու ստանում դրանք: Այս դեպքում գերիների խնդիրի լուծման համար երկար ժամանակ կպահանջվի՝ չնայած բոլոր ջանքերին՝ ներառյալ միջազգային հարթակներում աշխատանքներին: Գլխավոր մեղավորը Փաշինյանն է, որը սխալ է թույլ տվել՝ չնշելով գերիների վերադարձի ժամկետներ, ինչպես նաև ամբողջ գործընթացը ոչ պատշաճ կերպով կազմակերպելով: Իսկ այժմ ունենք այն, ինչ ունենք:Մեր գերիները արդեն 8 ամիս է, ինչ Բաքվում են: Եթե այսպես շարունակվի, ապա Ալիևը նոր զիջումներ կպահանջի և, ցավոք, կստանա դրանք», - հավելել է նա:
Սասունյանը հիշեցրել է, որ մարդկային և տարածքային հսկայական կորուստներից 8 ամիս անց բանակում ոչ մի բարեփոխում չի իրականացվում:
«Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետից արդեն 8 ամիս է անցել: Հնգամյա ժամկետի ավարտից անմիջապես հետո ադրբեջանցիները նույն օրը կմտնեն Ստեփանակերտ, քանի որ պատերազմի ընթացքում հայկական կողմը ո՛չ Արցախում ցույց տվեց իր ուժ, և ո՛չ էլ ցույց է տալիս այժմ Սյունիքում: Նման պայմաններում հայկական կողմը խոսում է բանակցությունների մասին և ոչ մի կոնկրետ բան չի ձեռնարկում: Եթե այս միտումը շարունակվի, ապա թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը կկանգնեն իրական սպառնալիքի առջև: Եթե երկրում նոր առաջնորդ գար իշխանության, ապա գոնե հնարավոր կլիներ կանխել նոր կորուստները, թույլ չտալ նոր զիջումներ: Չի կարելի ասել, որ Հայաստանում խելացի առաջնորդներ չկան: Սփյուռքում ևս կա մարդկային հսկայական ներուժ, որն ունակ է ճշգրտումներ կատարել և շտկել իրավիճակը: Չեմ ցանկանում կոնկրետ անուններ նշել, թե ով կարող էր գալ իշխանության, սակայն փաստն այն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ այն բանից հետո, երբ որևէ բան կարող էր անել, չկարողացավ ոչինչ ձեռնարկել, որևէ բարեփոխում իրականացնել և երկիրը տարավ ձախողման», - եզրափակել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 14:17
«Мой мальчик, наша родина была священной. От каждого камня, от каждого куста исходил аромат ладана. Но мы покинули эту благословенную землю... убежали… оставили её турецкой шавке. Теперь от нашей земли пахнет псом. Если мы хотим, чтобы она снова благоухала ладаном — в носу каждого армянина должен стоять запах пороха».
-
2025-07-29 13:01
Организация продовольствия и сельского хозяйства ООН (FAO) поможет фермерам Тавушской и Лорийской областей Армении освоить вспомогательные цифровые инструменты для ведения сельского хозяйства. Об этом сообщила Sputnik Армения специалист по цифровому сельскому хозяйству офиса FAO по Европе и Центральной Азии Айдай Анарбек кызы в ходе форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).