ՄԱՄՈՒԼՆ ԱՆՈՒՆՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՔՊ–ՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթացն արդեն մեկնարկել է։ Մամուլում այսօր արդեն տեղեկություններ կան, թե ով ինչ պաշտոնի է հավակնում ու ինչ քննարկումներ կան այդ հարցով իշխող քաղաքական ուժի կուլիսներում։
«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրների վրա հղում անելով հայտնում է, որ ՔՊ-ականներն իրենց հավակնությունները ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին:
Ըստ արդեն հաստատված լուրերի` Մակունցն առաջիկայում նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, խմբակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնություններ են հայտնել Հայկ Կոնջորյանն ու Արփի Դավոյանը, չնայած վերջինիս թեկնածությանը խմբակցությունում այնքան էլ կողմ չեն: Դավոյանին դիտարկել են անգամ որպես ԱԺ կին փոխնախագահի թեկնածու:
Մյուս թեժ պայքարը ԱԺ նախագահի պաշտոնի համար է, հավակնորդներն էլ՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և Սուրեն Պապիկյանն են։
Ըստ թերթի` կուսակցությունում ավելի հակված են այն մտքին, որ կրկին Արարատ Միրզոյանը կլինի խորհրդարանի խոսնակը:
ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ղեկավարել Վլադիմիր Վարդանյանը:
«Իրավունք» թերթն էլ իր տեղեկություններով գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Նիկոլ Փաշինյանը ժամեր անց պատրաստվում է նշանակել ԱԱԾ պետ:
Ըստ նույն աղբյուրի` Նիկոլ Փաշինյանը նաև ունի ոստիկանապետի իր նախընտրելի թեկնածուն, որի անունը թերթը չի հրապարակում։
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր գրել էր, թե իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են, և այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։
«Թեկնածուն» ինքը օրաթերթի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.