Աբաս Ջումա․ Քվեարկության արդյունքները Փաշինյանի համար «պյուռոսյան հաղթանակ» են դարձել
Վարչապետի պաշտոնակատարի կուսակցությունը հասարակության մեջ իրական աջակցություն ունի, բայց խորհրդարանում նրան բարդ աշխատանք է սպասվում ընդդիմության հետ։ Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել լրագրող-միջազգայնագետ Աբաս Ջուման։
Նա չի բացառել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ինչ-ինչ մեքենայությունների հավանականությունը, սակայն ժխտել է այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հաղթել է ի հեճուկս հանրային տրամադրությունների։
««Հիվանդանոցի միջին ջերմաստիճանը», քիչ թե շատ, հենց այդպիսին է։ Դուր է գալիս դա ոմանց, թե ոչ, բայց Հայաստանում ճամփորդած լինելով` պետք է խոսոտվանեմ, որ այնտեղ մթնոլորտն ավելի շուտ պրոփաշինյանական էր»,-ասել է Ջուման, նշելով, որ կային և այնպիսի մարդիկ, որոնք վարչապետի պաշտոնակատարին մեղադրում էին բոլոր մեղքերի մեջ։
Ընդ որում, նրա խոսքով, Փաշինյանի կողմնակիցների մոտ ադեկվատ փաստարկման պակաս է նկատվել, այն հիմնականում հանգել է «Փաշինյանի կողմից եմ ու վերջ» թեզին։ Հնչել են նաև այլ տարբերակներ՝ «Փաշինյանը լավ տղա է», «նրան խաբել են» և այլն։ Շատերը վարչապետի պաշտոնակատարի կուսակցության օգտին են քվեարկել միայն հանուն այն բանի, որ թույլ չտան «նախկինների» վերադարձը։
Բացի այդ, ըստ լրագրողի, գործող իշխանության կողմնակիցները ցանկանում են հանգստանալ, մոռանալ ամեն ինչ, նրանք հոգնել են պատերազմից, քաղաքականությունից։ Մարդիկ մոլորված են, շատերն ապատիայի մեջ են։
«Փաշինյանը, հավանաբար, մարկանց ասում է այն, ինչ նրանք ուզում են լսել։ Նա այդպիսի տաղանդ ունի»,-նշել է Ջուման։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի հաղթանակից հետո դժգոհության դրսևորումները խորհրդանշական բնույթ էին կրում և դուրս չէին գալիս սոցիալական ցանցերի շրջանակներից։
Ընդ որում, լրագրողը վստահ է, որ չնայած հաղթանակին՝ վարչապետի պաշտոնակատարի համար բարդ շրջան է սկսվում։
«Նա հաղթեց, բայց դա պյուռոսական հաղթանակ էր, քանի որ խորհրդարան անցավ իրական, ոչ թե խաղալիք ընդդիմությունը` իր հսկայական կառավարման փորձով»,-ընդգծել է Ջուման, ավելացնելով, որ Փաշինյանը պետք է դրական արդյունքներ ցույց տա գոնե ինչ-որ մի ոլորտում։
Հազիվ թե դրան հնարավոր լինի հասնել Արցախի հարցում, ուստի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կփորձեն ոտքի կանգնեցնել տնտեսությունը և արդյունք ցույց տալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, եզրափակել է Ջուման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 10:00
Кампания премьер-министра Армении Никола Пашиняна и Анны Акопян "Обучение – это модно" содержит коррупционные риски и элементы злоупотребления служебным положением. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал председатель Палаты аудиторов, руководитель инициативы "Армения-это я" Наири Саркисян.
-
2025-06-10 09:50
Спрос россиян на авиабилеты в Париж и Барселону на предстоящее лето вырос в два раза по сравнению с аналогичным периодом 2024 года, в то же время популярность Сеула и Тбилиси снизилась примерно на 20%. Об этом говорится в результатах исследования сервиса для планирования путешествий OneTwoTrip, сообщает ТАСС.
-
2025-06-10 09:47
В Армении проживают 75 тыс. мигрантов при общей численности в 2,9 млн. человек. Такие данные представляет Global relocate.
-
2025-06-10 09:47
Колумнист Sputnik Армения Арман Абовян разобрал вероятные схемы, по которым внешние кураторы пытаются добиться фактического подчинения или уничтожения ААЦ как последнего оплота армянского национального самосознания.