Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ամսով
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատարան են ներկայացվել փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց անձեռնմխելիությունը որպես պատգամավորի թեկնածուներ։
Կեսժամյա ընդմիջումից հետո փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ համապատասխան որոշումը՝ 184 А, ընտրությունների արդյունքների ամփոփման մասին։ Դրանում նշված է հաղթողների ձայների հարաբերակցությունը, և մանդատների թիվը, որոնցից «Հայաստան» դաշինքը ստացել է 29, այդ թվում մեկ մանդատ բաժին է ընկնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին։ Փաստաբանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում, և իրավիճակը ՍԴ որոշման հետ միասին վերջնականապես պարզ կլինի հուլիսի 26-ին։ Նշենք, որ արդեն դրանից հետո տեղի կունենա նոր խորհրդարանի նիստը, որից էլ օրենսդրությանը համապատասխան թույլտվություն կհարցվի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման մասին։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ հայտարարելով, որ իրեն ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է այստեղ քննարկվում։ Որովհետև կամ քննարկումը տեղին չէ, որովհետև քրեական հետապնդումն սկսվել է ընտրություններից շատ առաջ, կամ դատարանը պետք է ավելի վաղ սկսեր վարույթը, եթե խոչընդոտը հաղթահարելու անհրաժեշտություն էր տեսնում։ Դատավորը հիշեցրեց, որ դատավարության արդյունք կարող է լինել նաև մեղադրական դատավճիռը, ինչպե՞ս է դատախազը տեսնում գործողություններն այս դեպքում։ Դատախազն ասաց, որ երբ բանը հասնի դրան, այդ ժամանակ էլ կարելի կլինի մտածել այդ մասին։ Դատավորը ստիպված էր պարզաբանել, որ անհրաժեշտ է բացատրել ամեն ինչ հիմա, դրա համար էլ պետք է հետաձգել նիստը։ Դատախազը նորից առարկեց՝ հայտարարելով, որ դատարանը չի իրականացնում քրեական հետապնդում և չի կարող գործել քրեական հետապնդման մարմինների փոխարեն՝ դատարանի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Բաղդասարյանի կարծիքով՝ ԱԺ դիմել քրեական հետապնդման թույլտվության համար պետք չէ, որովհետև ԱԺ-ին դիմում են քրեական հետապնդում սկսելու համար, իսկ քանի որ այն արդեն սկսված է, ապա հարցնել էլ պետք չէ։ Իր խոսքերը հաստատելու համար դատախազը հիշեցրեց պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նախադեպը։
Թվարկվածը չհամոզեց դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նա նիստը հետաձգեց օգոստոսի 3-ին՝ մինչև բոլոր հանգամանքների պարզումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 06:29
Бывший директор Музея-института Геноцида армян, доктор исторических наук Айк Демоян в интервью Armenia Today оценил политику властей Армении касательно признания Геноцида армян в Османской империи, а также прокомментировал заявления премьер-министра Никола Пашиняна по случаю 110-й годовщины Геноцида армян.
-
2025-04-26 20:31
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян на своей странице в соцсети Facebook поделился воспоминаниями о Папе Римском Франциске. Перевод записи М.Минасяна на русский язык – ниже.
-
2025-04-26 15:53
Авантюра киевского режима полностью провалилась, а понесенные противником огромные потери отразятся на всей линии боевого соприкосновения, заявил президент России Владимир Путин после того, как выслушал доклад начальника Генштаба ВС РФ Герасимова.
-
2025-04-26 15:51
Президент США Дональд Трамп, украинский лидер Владимир Зеленский, президент Франции Эммануэль Макрон и премьер-министр Великобритании Кир Стармер провели позитивную встречу в кулуарах похорон Папы Римского Франциска, сообщает Reuters со ссылкой на источник в Елисейском дворце.