Արամ Վարդևանյանը՝ Չարչյանի գործի մասին
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը գրել է.
«Հատուկ քննչական ծառայությանը երեկ ներկայացվել է ԱԺ 7 պատգամավորների և բժշկական ոլորտում հանրային մեծ վստահություն վայելող թվով 3 բժիշկների միջնորդությունը: Նշված միջնորդությունը հասցեագրված է եղել վարույթն իրականացնող մարմնին:
Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում 2020 թվականի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ իբր վարույթն իրականացնող մարմին են:
Միաժամանակ ՀՔԾ-ն տեղեկացված է նաև, որ միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին կալանավորման վերացման մասով, հետևաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է:
ՀՔԾ-ն տարրական մարդկային վերաբերմունքի ու գործի նյութերի տարրական պատշաճ գնահատման արդյունքում.
1) անանուն աղբյուրի հիման վրա գործ չէր հարուցի,
2) մամուլի խոսնակին քր-դատ սուբյեկտ չէր դարձնի,
3) առողջական վիճակի վատթարացման Պրոֆեսորին չէր հանգեցնի
4) ամենակարևորը` մոնտաժված տեսանյութով մեղադրանք չէր առաջադրի:
Ցանկալի կլիներ այս վիճակը բացառվեր և նման մակարդակի հանրային բանավեճ չլիներ, քանի որ նժարին արժանավոր մարդու առողջությունն է, իսկ կալանքը փաստացի վերածվել է ուղղակի պատժի:
Հատուկ քննչական ծառայության մասով «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները, այդ թվում այս գործով ծայրահեղ պրիմիտիվ ու աբուրդի հասնող քրեական դատավարության տարրական նորմերից դուրս հետապնդումը, վերադարձեք իրավական հարթություն, չնայած բոլոր դեպքերում այդպես էլ լինելու է»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.