Ռադիկ Մարտիրոսյան․ Հատկապես այսօր մեր գիտության առջև դրված են խնդիրներ
Հունիսի 28-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի էր ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ: ԳԱԱ նախագահ էր ընտրվել «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
Այսօր կայացած ասուլիսում ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ԳԱԱ կանոնադրության համաձայն, Ակադեմիայի նախագահության ղեկավար անձնակազմի ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ: Ղեկավար անձնակազմը կարող է կառավարել անընդմեջ երկու անգամից ոչ ավելի:
«Գոյություն ունեցող օրենքի համաձայն նախագահը, ինչպես նշեցի, երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ղեկավարել ԳԱԱ-ն: Տվյալ դեպքում իմ մասին է խոսքը: Ես թողեցի այդ պաշտոնը, քանի որ արդեն երրորդ հնգամյակն էի աշխատում որպես ԳԱԱ նախագահ, հետևաբար ընտրվեց նոր նախագահ՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը»,- ասաց նա:
Ռ.Մարտիրոսյանի ներկայացմամբ, Աշոտ Սաղյանը բավականաչափ բարձր մակարդակի գիտական դպրոց է անցել Մոսկվայում, ճանաչված գիտնական է միջազգային ասպարեզում:
«Նա ներկայացրել է իր համառոտ ծրագիրը, միանգամայն բավարարել է ընդհանուր ժողովի մասնակիցներին, հույս ունենք, որ այդ ծրագրի ու այլ ծրագերի միջոցով կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը, հատկապես այսօր մեր գիտության առջև դրված են խնդիրներ կապված մեր տնտեսության զարգացան, պաշտպանության համակարգի հետ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ զենք արտադրելը սահմանափակ հնարավորություններով երկրի խնդիր չի կարող լինել, այլ բան է, որ այդ երկիրն իր սահմանափակ համեստ միջոցներով. կադրերով կարող է մասնակցել այդպիսի գործունեությանը այլ երկրների հետ համատեղ: Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հայ գիտնականներն ունեն նման փորձ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.