«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ 1-ԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաստան» դաշինքի նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածելի է համարում արտահերթ խորհրդարանական ընտրություններում մոտ 200.000 ձայն։ Նա նման հայտարարություն արեց դաշինքի համագումարի ժամանակ ու ընդգծեց, որ դիմելու են ՍԴ։
Երկրորդ նախագահն ընդգծել է, որ իր համար ընտրությունների արդյունքներն անակնկալ էին, քանի որ հարցումները բոլորովին այլ պատկեր էին ցույց տալիս։ Նրա կարծիքով ՝ դրան կարող է երկու բացատրություն լինել. կամ մարդիկ ճիշտ չեն պատասխանել հարցումների ժամանակ, կամ ընտրությունների ժամանակ գործել է ընտրակեղծիքների մեքենան։ Նրա խոսքով ՝ կամ հասարակությունը զրկված է ինքնապահպանման և հայրենասիրության բնազդից, կամ էլ շարունակում է մնալ մոլորության մեջ։ Նա հակված է կարծելու, որ գործում է երկրորդ գործոնը։
Խոսելով այս ընտրությունների յուրահատկությունների մասին, Քոչարյանն ընդգծեց, որ եթե 2018 թվականին մարդիկ քվեարկում էին հեղափոխության օգտին, որովհետև ապագայի հանդեպ մեծ հույս ունեին, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք կապրի և այդ վերելքի շահառուները կլինեն իրենք, ապա այս ընտրություններին լրիվ հակառակ պատկերն էր։
«Այս ընտրությունների ընթացքում չկար հույս, հավատ ապագայի նկատմամբ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն։ Մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչի համար էին ընտրում այս իշխանությունը։ Դա իռացիոնալ քվեարկություն էր, որը պետք է բացատրեն սոցիոլոգները։ Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչ մոտիվացիա է ունեցել իշխող թիմի օգտին քվեարկող քաղաքացին»,- ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Մանրամասները տեսանյութում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.