Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի. Արմեն Չարչյանի ուղերձը
Այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում «Իզմիրլյան» բուժկենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կինը` Մելանյա Հովհաննիսյանն ընթերցեց ամուսնու ուղերձը։
«Հղում եմ իմ ուղերձը անազատության պայմաններում։ Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի։ Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։ Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի»,– նշել է պրոֆեսորը։
Չարչյանի խոսքով` քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է քաղաքացիական պարտքը։
«Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին։ Օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը` ես համոզված եմ, որ «Հայաստանն» այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև առողջությունս այս պահին փոքր–ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,– նշել է «Իզմիրլյան ԲԿ–ի տնօրենը։
Նա ուղերձում գրել է, որ իր ողջ գիտակցական կյանքում մարտնչել է ամենադաժան ու անողոք թշնամիների` մահվան ու հիվանդության դեմ։
«Գերակշռող մեծամասնության դեպքում հաղթել եմ, երբեք չեմ հանձնվել, չեմ դավաճանել իմ համոզմունքներին ու գաղափարներին։ Չեմ հուսահատվել ու հուսալքվել։ Այժմ էլ իմ քաղաքական թիմի և իմ գաղափարակիցների հետ պատրաստ եմ պայքարել հանուն ուժեղ, առողջ, կրթված, մշակութային, աշխատող ու համերաշխ Հայաստանի։ Հզոր թիմիս հետ թև թևի տված կառուցելու ենք անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ Հայաստան։ Մեր գաղափարները հայրենանվեր ու հայրենանպաստ են, մեր հավատը` անհողդողդ ու անքննելի»,– եզրափակել է Չարչյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.