Լավրովը Անթալիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Անթալիա` թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ԱԳՆ-ում Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցից առաջ հայտնել էին, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Քննարկվելու է Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Միջերկրական ծովի և Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը:
Դիվանագետները հանդիպման ընթացքում կշոշափեն Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովման հարցերը՝ հաշվի առնելով, որ հունիսի 22-ից լիարժեք վերականգնվել է երկկողմ ավիահաղորդակցությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.