Последние новости

Մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է 18 հարց

Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց:

Արտահերթ նիստը հրավիրած պատգամավորների ներկայացուցիչ Գևորգ Պապոյանը «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը հիմնավորեց անհետաձգելի օրինագծերի, ինչպես նաև այն նախագծերի ընդունմամբ, որոնց հեղինակները հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում չեն լինելու:

Օրակարգում ընդգրկված է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին և ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը լսելու հարցերը:

Նախագծերից 8-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, որոշները՝ 24 ժամվա ռեժիմով, տեղեկացնում է Panorama.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ