Последние новости

Խորհրդարանը պետք է դիմի Եվրոպայի խորհուրդ

Հայաստանի խորհրդարանը համապատասխան նախաձեռնությամբ պետք է դիմի ԵԽԽՎ՝ պահանջելով դադարեցնել այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս մասին ազատ արձակված Ազգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 30-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Խորհրդարանականի կարծիքով՝ օրենսդրական մարմնի մասնակցությունը թույլ կտա նախաձեռնությանը հաղորդել անհրաժեշտ կշիռ և նշանակություն։

Նա նորից կոչ է արել պատժամիջոցներ դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ նրանց բանկային հաշիվների վրա։ «Հայաստանի խորհրդարանը նաև պետք է համապատասխան նախաձեռնությամբ դիմի ԵԽԽՎ՝ պահանջելով հանել ադրբեջանական պատվիրակության լիազորություններն այդ կառույցում»,- ավելացրել է Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ