Последние новости

Արթուր Մելիքյանը՝ աշխատանքից ազատվելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը բամբասանքներ են։ Այս մասին News.am-ին ասաց Արթուր Մելիքյանը։

«Դրանք բամբասանքներ են։ Այս պահին ինձ որևէ հիմք հայտնի չէ, որի հիման վրա ինձ պետք է աշխատանքից ազատեն»,- ասաց Մելիքյանը։

Նշենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, և Արթուր Մելիքյանը նրանցից առաջինն է:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ