ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՔՄԾԻԾԱՂ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Զրո ուշադրություն, մեկ ֆունտ արհամարհանք ցուցաբերեց նախորդ խորհրդարանը Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու պահանջով միջազգային կառույցներին դիմելու վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻ կոչի հանդեպ, որով նա դիմեց ՀՀ ԱԺ-ին: Զոհրաբյանն ինքն արդեն դիմել է միջազգային կառույցներին, բայց, նրա խոսքերով, ավելի ազդու կլինի ՀՀ ԱԺ դիմումը։
Բացարձակ անտարբերությամբ լսելով Զոհրաբյանին, իսկ ավելի ճիշտ՝ անհոգ համբերելով, մինչ կավարտվեն ԱԺ կանոնակարգով նրան հատկացված 3 րոպեները, 7-րդ գումարման խորհրդարանն անցավ առօրեական աշխատանքին, ընթացիկ հարցերի միապաղաղ քննարկմանը: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել մեկ տասնյակից ավելի օրինագծեր երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Քանի որ առաջին ընթերցում անցած փաստաթղթերի մեծ մասը նոր խորհրդարանում իշխանության կուսակցությունը ստիպված կլինի անցկացնել զրոյից։
Ուշագրավ նրբերանգ. նախապես ենթադրելով, թե ինչի մասին է խոսելու ԵԽԽՎ-ում ակտիվ աշխատող և օրերս Ստրասբուրգից վերադարձած Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեմքի հոգնած արտահայտությամբ խոսքը տվեց նրան, հեգնելով, թե իբր՝ Նաիրա Զոհրաբյանը կխոսի այսօրվա արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ։ Իսկ կողքին նստած իշխանական խմբակցության երկու փոխխոսնակները քմծիծաղեցին։ Այսինքն հայ գերիների թեման հոգնածությունից ու քմծիծաղից բացի ուրիշ ոչինչ չի՞ առաջացնում հին նոր իշխանության մոտ։ Ավելին, նրանք բացահայտ ցուցադրում են իրենց լիակատար անտարբերությունը խնդրի նկատմամբ, քանի որ կես բառ անգամ չարտաբերեցին։ Խորհրդարանական հանրապետության ԱԺ ղեկավարությունը բացարձակապես թքած ունի և՛ գերիների թեմայի վրա, որոնց այսօր դատում են Բաքվում ամենածանր հոդվածներով, և՛ նրա, թե ինչ ուղերձներով է ԵԽԽՎ-ից վերադարձել հայկական պատվիրակությունը…
Իսկ ուղերձներն ամենևին էլ ոգևորիչ չեն։ Մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ իր առանձնազրույցից պարզվել է, որ Ադրբեջանը շարունակում է իրենը պնդել՝ չընդունելով, որ գերեվարված հայերը ռազմագերիներ են: «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է, որ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար՝ Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ»,- ասաց Զոհրաբյանը: Նա նշեց, որ անձամբ արդեն դիմել է միջազգային կառույցներին, բայց վստահ է, որ դիմումով պետք է հանդես գա ՀՀ ԱԺ-ն, քանի որ դա ավելի ծանրակշիռ կլինի:
Զոհրաբյանի խոսքերով՝ Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի դիմումը միջազգային կառույցներին ավելի ազդեցիկ կլինի։ Օրինակ, Հայաստանի խորհրդարանը պետք է դիմի ԵԽԽՎ-ին՝ պահանջելով կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունը։ «Երբ Նավալնիի սանրվածքը խառնվում է, Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, զրկում ձայնի իրավունքից... Ավելին, կալանքներ պիտի դրվեն Ալիևի, նրա կլանի և նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա։ Դա մենք կարող ենք անել, և ես դիմում եմ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ միասնական հայտարարությամբ կամ ուղերձով դիմել միջազգային կառույցներին և նշելով այլևս այն կոնկրետ պատժամիջոցները, որոնք պիտի կիրառվեն Ադրբեջանի հանդեպ։ Այլապես մենք շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»,- ասաց նա։
Զոհրաբյանի կոչը դարձավ «ձայն բարբառո հանապատի»։ Կրկնենք. արտահերթ նիստ հրավիրած իշխանական խմբակցությունը ականջների կողքով անցկացրեց ասվածը։ Բացարձակապես ոչ մի արձագանք չհաջորդեց ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ո՛չ էլ շարքային պատգամավորների կողմից։
Ընդգծենք. ոչ մի ՀԱՄԱՐԺԵՔ արձագանք չհաջորդեց։ Իսկ անհամարժեք արձագանքը՝ տաղտկալի թեմայից «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների ցուցադրական հոգնածության ու քմծիծաղի տեսքով, որոնք ներկայիս խորհրդարանից սահուն կերպով փոխադրվելու են նոր՝ 8-րդ գումարման խորհրդարան, իրեն երկար սպասել չտվեց։ Ի դեպ, թեման չշարունակեցին ու չսատարեցին նաև դեռևս խորհրդարանական ընդդիմություն համարվող ԲՀ-ի և ԼՀ-ի այն երկու-երեքական պատգամավորները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-13 14:17
Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.
-
2023-12-12 15:34
15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».
-
2023-12-12 13:56
Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».
-
2023-12-05 14:39
Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.